Մասնակից:Anoush Ghahramanyan/Ավազարկղ3
From Wikipedia, the free encyclopedia
Անդրե-Շառլ Բուլ (նոյեմբերի 11, 1642, փետրվարի 29, 1732), ֆրանսիացի հայտնի «կահույքի ոսկերիչ», փայտի փորագրող, նկարիչ, զարդանկարիչ, ոսկեզօծիչ, իր դարաշրջանի խոշորագույն վարպետ-կահույքագործ[1][2][3][4]։ Անդրե-Շառլ Բուլը ստեղծել է գեղարվեստական կահույքի հատուկ տեխնիկան և ոճը, որը կոչվում է իր անունով՝ «Բուլի տեխնիկա», «Բուլի ոճ»։ Հենց ոճերի և տեխնիկայի նրբաճաշակության համար վարպետն ստացել է «կահույքի ոսկերիչ» անվանումը[5]։
Ժան-Բատիստ Կոլբերը (օգոստոսի 29, 1619 - սեպտեմբերի 6, 1683) նրան խորհուրդ տվեց Ֆրանսիայի Լյուդովիկոս XIV-ին՝ «Արևի թագավորին», որպես «իր մասնագիտությամբ ամենա հմուտ արհեստավոր». Նրա մահից հետո դարեր շարունակ նրա և իր ընտանիքի անունը կապվել է նրա կատարելագործած արվեստի հետ։ Այն հայտնի է դարձել որպես Բուլի աշխատանքը, իսկ Բուլի դպրոցը, որը հիմնադրվել է 1886 թվականին և հանդես է եկել որպես կերպարվեստի, արհեստների և կիրառական արվեստների քոլեջ Փարիզում այսօր էլ շարունակում է վկայել Անդրե-Շառլ Բուլի մնայուն արվեստի մասին[6]: