Մասնակից:Christina Jamalyan/Ավազարկղ1
From Wikipedia, the free encyclopedia
Կանանց առողջությունը վերաբերում է միմիայն կանանց առողջությանը, որը շատ առումներով տարբերվում է տղամարդկանց առողջությունից: Կանանց առողջությունը հասարակական առողջության օրինակ է, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առողջությունը սահմանում է, որպես «Լիակատար ֆիզիկական, մտավոր և սոցիալական բարեկեցության վիճակ, և ոչ թե պարզապես հիվանդության կամ թուլության բացակայություն»: Հաճախ անդրադառնալով կանանց վերարտադրողական առողջությանը, շատ հասարակական կազմակերպություններ, կանանց առողջությունը ուսումնասիրող խմբեր պնդում են կանանց ընդհանուր առողջությանը վերաբերող ավելի լայն սահմանում ստեղծելու անհրաժեշտության մասին, որոնցից ամենահարմար տարբերակը՝ «Կանանց առողջություն» անվանումն է: Այս տարբերություններն էլ ավելի են սրվում զարգացող երկրներում, որտեղ կանայք, որոնց առողջությունը ներառում է և՛ ռիսկերը, և՛ բարդությունները, գտնվում են ոչ բարվոք վիճակում:
Չնայած զարգացած երկրներում կանայք կրճատել են կյանքի տևողության գենդերային անջրպետը և այժմ ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ, սակայն առողջության շատ ոլորտներում նրանք վաղ փուլում ձևավորվող և ծանր հիվանդություններ են ունենում ՝ ավելի վատ վերջաբանով: Սեռը շարունակում է մնալ առողջության կարևոր սոցիալական որոշիչը, քանի որ կանանց առողջության վրա ոչ միայն կենսաբանությունն է ազդում, այլև այնպիսի գործոններ, ինչպիսիք են աղքատությունը, զբաղվածությունը և ընտանեկան պարտականությունները: Վաղուց է արդեն, որ կանայք գենդերային անհավասարությունների առջև են բախվել, ինչպիսիք են սոցիալական և տնտեսական ուժը, որոնք սահմանափակում են նրանց հասանելիությունը կյանքի կարիքներին, ներառյալ առողջապահությունը, և որքան մեծ է անհասանելիության մակարդակը, ինչպես օրինակ զարգացող երկրներում է, այնքան մեծ է անբարենպաստ ազդեցությունը առողջության վրա:
Կանանց վերարտադրողական և սեռական առողջությունը հստակ տարբերվում է տղամարդկանց առողջությունից: Նույնիսկ զարգացած երկրներում հղիությունն ու ծննդաբերությունը կապված են էական ռիսկերի հետ մայրական մահացություն ունեցող կանանց համար, ինչը տարեկան ավելի քան քառորդ միլիոն մահվան դեպք է գրանցում, մեծ բացեր թողնելով զարգացող և զարգացած երկրների միջև: Այլ վերարտադրողական հիվանդություններից, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, որոնց զուգակցվածությունը նպաստում է, ինչպես հղիության մահացությանը, այնպես էլ հիվանդացությանը, ներառյալ պրեէկլամպսիան: Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները լուրջ հետևանքներ են ունենում կանանց և նորածինների համար, մորից երեխային փոխանցումը հանգեցնում է այնպիսի արդյունքների, ինչպիսիք են մեռելածիններն ու նորածինների մահերը, իսկ կոնքի բորբոքային հիվանդությունը բերում է անպտղության: Բացի այդ, բազմաթիվ այլ պատճառներ, որոնք կանանց համար դժվարություններ են ստեղծում և հանգեցնում անպտղության՝ բեղմնականխումն, չպլանավորված հղիությունն, բռնաբարությունն և աբորտն են:
Չնայած սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի և թոքերի հիվանդությունների հիմնական պատճառները, որոնք հանգեցնում են մահվան, կանանց և տղամարդկանց մոտ նման են, սակայն կանայք ավելի ծանր են տանում: Որպես կանանց մահվան հիմնական պատճառ՝ թոքերի քաղցկեղը գերակշռում է քաղցկեղի բոլոր այլ տեսակներին, որին հաջորդում են կրծքագեղձի, կոլոռեկտալ, ձվարանների, արգանդի և արգանդի վզիկի քաղցկեղները: Չնայած ծխելը թոքերի քաղցկեղի հիմնական պատճառն է, չծխող կանանց շրջանում քաղցկեղի զարգացման ռիսկը երեք անգամ ավելին է, քան չծխող տղամարդկանց շրջանում: Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ զարգացած երկրներում կանանց ամենատարածված քաղցկեղը և հանդիսանում է կանանց առավել կարևոր քրոնիկ հիվանդություններից մեկը, մինչդեռ արգանդի վզիկի քաղցկեղը շարունակում է մնալ զարգացող երկրներում ամենատարածված քաղցկեղներից մեկը ՝ կապված մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) հետ, որպես սեռական ճանապարհով փոխանցվող գլխավոր հիվանդություն: ՄՊՎ պատվաստանյութը դիսպանսերացայի հետ միասին ապահովվում է այդ հիվանդությունների վերահսկումը: Կանանց առողջության այլ կարևոր հիմնահարցեր են սրտանոթային հիվանդությունները, դեպրեսիան, դեմենցիա, օստեոպորոզը և սակավարյունությունը: Կանանց առողջության առաջխաղացման հիմնական խոչընդոտը եղել է հետազոտությունների ուսումնասիրություններում նրանց ցածր ներգրավվածությունը, ԱՄՆ-ում և արևմտյան այլ երկրներում առկա անհավասարությունը` կանանց առողջության հետազոտության գերազանցության կենտրոնների և լայնածավալ կլինիկական փորձարկումների ստեղծմամբ, ինչպիսիք են «Կանանց առողջության նախաձեռնություն»: