Մասնակից:DR. Gayane/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Վարդացան, վարակիչ հիվանդություն հարուցված որոշակի վիրուսներով[1]։ Հիվանդությունը հիմնականում հանդիպում է մինչև 3 տարեկան երեխաների շրջանում[2]։ Ախտանշանները կարող են լինել բնորոշ կլինիկական ախտանշանների բացակայությունից մինչև ջերմության բարձրացում հաջորդող ցանով[2][1]։ Ջերմությունը հաճախ պահպանվում է 3-5 օր[2]։ Ցանը հաճախ վարդագույն է և պահպանվում է 3 օրից քիչ[2]։ Բարդությունն է՝ ֆեբրիլ ցնցումը, ծանր բարդություններ հազվադեպ են առաջանում[2][1]։
Այն հարուցվում է կամ մարդու հերպես 6 վիրուսով (HHV-6) կամ մարդու հերպես 7 (HHV-7) վիրուսով[2]։ Հիվանդությունը հիմնականում փոխանցվում է թքի միջոցով այն մարդկանցից, ովքեր պրակտիկորեն առողջ են[2][1]։ Այն կարող է փոխանցվել հղիության ընթացքում մորից պտղին[2]։ Ախտորոշումը հիմնականում դրվում է կլինիկական ախտանշանների հիման վրա, բայց նաև կարող է ախտորոշվել արյան քննությամբ[2]։ Արյան ընդհանուր քննությամբ կարող է դիտվել լեյկոպենիայի պատկեր (արյան սպիտակ գնդիկների քանակի նվազում)[2]։
Բուժումն ներառում է առատ հեղուկների ընդունում և ջերմիջեցնողներ[2]։ Գրեթե բոլոր մարդիկ ժամանակ առ ժամանակ հերպես վիրուսով վարակվում են[1]։ Տղամարդիկ և կանայք հիվանդանում են հավասար հաճախականությամբ[2]։ Հիվանդությունը առաջին անգամ նկարագրվել է 1910 թվականին, իսկ հարուցիչը հայտնաբերվել է 1988 թվականին[2]։ Հիվանդությունը կարող է կրկնվել այն մարդկանց շրջանում, ովքեր ունեն թույլ իմունիտետ և կարող է բերել զգալի առողջական խնդիրների[1]։