Մասնակից:DrVahag/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Սուր դեկոմպենսացված սրտային անբավարարություն (ՍԴՍԱ), սրտային անբավարարության նշանների և ախտանիշների հանկարծակի վատթարացում, ինչը սովորաբար իր մեջ է ներառում դժվարաշնչություն (հևոց), ոտքերի այտուցվածություն և հոգնածություն[1]։ ՍԴՍԱ հանդիսանում է սուր շնչառական դիսթրես համախտանիշի առաջացման հանճախ հանդիպող և լուրջ պատճառ։ Այս վիճակը պայմանավորված է տարբեր օրգաններում հեղուկի մեծ ծավալների կուտակմամբ, որը ոչ ադեկվատ է շրջանառում՝ սրտի խանգարված գործունեության հետևանքով։ Դեկոմպենսացիայի նոպայի առաջացումը կարող է պայմանավորված լինել արդեն իսկ առկա առողջական խնդիրներով, ինչպիսիք են՝ սրտամկանի ինֆարկտը, սրտի ռիթմի խանգարումը կամ վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումը։
Սրտային անբավարարություն Heart failure | |
---|---|
Թոքերի սուր ինտերստիցիալ այտուց։ Նկատելի է սրտի մեծացած չափը, ծայրամասային անոթային արտահայտված պատկերը և երկու կողմից թոքամզի խոռոչներում քիչ քանակով հեղուկի առկայությունը | |
Բժշկական մասնագիտություն | Սրտաբանություն |
Բուժումն իր մեջ ներառում է միզամուղների օգնությամբ հեղուկի քանակի նվազեցում և սրտի գործունեության բարելավում նիտրատների կամ լեվոսիմենդանի օգնությամբ։ Բուժման այլ մեթոդների, օրինակ՝ ակվաֆերեզի օգնությամբ ուլտրաֆիլտրացիան, ըստ անհրաժեշտության, նույնպես կարող է կիրառվել։