Մասնակից:Gish.Mary/Ավազարկղ 2
From Wikipedia, the free encyclopedia
Բարգիլիա (/ˌbɑːrˈdʒɪliə/; հին հունարեն՝ Βαργυλία), քաղաք Հարավային Անատոլիայում: Բարգիլիայի գտնվելու վայրը համապատասխանում է ժամանակակից Թուրքիայի Մուղլա նահանգի Բոգազիչի քաղաքին։
Gish.Mary/Ավազարկղ 2 |
---|
Ըստ առասպելի՝ քաղաքը հիմնադրվել է Բելորֆոնտի կողմից իր ընկեր Բարգիլոսի պատվին (հուն․՝ Βάργυλος), որը սպանվել է Պեգաս թևավոր նժույգի հարվածից։ Բարգիլիայի մոտ էր գտնվում Արտեմիդա Սինդիի տաճարը։ Ստրաբոնը հաղորդում է տեղական հավատալիքների մասին, որ անձրևը ընկնում է տաճարի շուրջ, բայց երբեք չի դիպչում նրան[1]:
Մ.թ.ա. 201/200 թվականներին՝ Կրետական պատերազմի ժամանակ, Մակեդոնացի թագավոր Ֆիլիպ V-ը ձմեռեց Բարգիլիայում, երբ այն արգելափակվեց Պերգամոնի և Հռոդոսի նավատորմերի կողմից[2]:
Էպիկուրականության հետևորդ փիլիսոփա Պրոտարկուսը եղել է Բարգիլիայից:
Բարգիլիայի նավահանգստի կողքի հրվանդանին եղել է խոշոր դամբարան: Հելլենիստական ժամանակաշրջանից (Մ.թ.ա. 200-150 թթ.) թվագրված հուշարձանը նվիրված էր Սկիլա ծովային հրեշին: Իրական չափերից մեծ Սկիլայի արձանը մի խումբ որսկան շների հետ սկզբում գտնվում էր շենքի գագաթին: Այս արձանախմբի մնացած մասը՝ քարե կառույցների այլ մասերի հետ գտնվում են Բրիտանական թանգարանում[3]:
Ներկայումս Բարգիլիայում կան բավականին մեծ ավերակներ, ներառյալ տաճարի մնացորդները, թատրոնը, մեծ պաշտպանական պատը և մարմնամարզական դպրոցը: