Մասնակից:Hasmik Simonyan/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Յինսյուն, Յինի ավերակներ (殷墟) Չինաստանում Շան դինաստիայի ուշ շրջանի թագավորական մայրաքաղաքի ավերակներն են,գտնվում են Հենան նահանգի Անյան քաղաքային շրջանում,Յինտու շրջանի Սիաոթուն գյուղի կենտրոնում, Հուանհե գետի մյուս կողմում (այսօրվա Անյան գետը, որը թափվում է Վեյ գետը), արևելքից արևմուտք ձգվածությունը 6 կմ է, հյուսիսից հարավ՝ 4 կմ [1]։ Այն Յինսյու թագավորական դամբարանի, պալատի և տաճարների ավերակներից կազմված համալիր է [2]։ Մ.թ.ա. 14-րդ դարում,Շան դինաստիայի հիմնադիր Շան Թանի իններորդ թոռ Փան Կենի գահ բարձրանալուց հետո մայրաքաղաքը Յենից(այժմ՝ Ցյուֆու, Շանտոն) տեղափոխվեց Յին (այժմ՝ Անյան, Հենան): Մինչև 273 թվականը՝ Սին Ճոու կայսեր մահը, Յինը մնաց Շան դինաստիայի մայրաքաղաքը, իշխող կենտրոնը, այդ պատճառով Շան դինաստիան կոչվում է նաև Յին դինաստիա: Երբ Ճոու Ուվանը պատերազմ սկսեց Տի Սինյայի դեմ և ավերեց Յինը, մեծ թվով մարդիկ հեռացան այնտեղից, մայրաքաղաքը աստիճանաբար ամայացավ և վերածվեց ավերակների, դրա համար էլ կոչվում է Յինի ավերակներ [1]։ 1899 թ հայտնաբերվեցին ծյակուվեններ (արձանագրություններ ոսկերների վրա), իսկ ավելի ուշ գիտնականների ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ ծյակուվենների գտնվելու իրական վայրը, որն այժմ Անյանի Սիաոթուն գյուղն է: 1928 թվականին պաշտոնապես սկսեցին հնագիտական պեղումները Սինիկայի ակադեմիայի տնօրեն Ցայ Յուենփեյի ղեկավարությամբ[3]։
Յինսյուն հնագիտական և պատմական ուսումնասիրությունների կարևոր հիմնաքար է: Հենց Յին ավերակների շնորհիվ է, որ Շան դինաստիան, որը հանդիպում է «Յինի պատմական գրառումներում», ստացավ հավաստիություն: Յինի ավերակները Չինաստանի ակադեմիական հաստատությունների կողմից կազմակերպված ամենահին գիտական պեղումների վայրն է, այդ պատճառով համարվում է Չինաստանի հնագիտության օրրան[4]։
1961 թվականի մարտին Յինի ավերակները ցուցակագրվեցին որպես Չինաստանում պահպանվող կարևոր մշակութային մասունքների առաջին խմբաքանակ:2006 թվականի հուլիսի 13-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության 30-րդ համաժողովում ընդգրկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[5]։