Մասնակից:Hrachuhi P/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Մենինգիտ գլխուղեղը և ողնուղեղը ծածկող թաղանթների սուր բորբոքում։ Այդ թաղանթները հայտնի են մենինգեալ թաղանթներ անվամբ[1]։ Ամենատարածված ախտանիշներն են՝ տենդը, գլխացավը և պարանոցի կարկամությունը[2]։ Այլ ախտանիշներից են` շփոթվածությունը կամ գիտակցության խանգարումը, փսխումը, լույսի կամ բարձր ձայների նկատմամբ գերզգայունությունը[2]։ Фոքր տարիքի երեխաների մոտ հաճախ արտահայտվում է միայն ոչ բնորոշ ախտանշաններով, ինչպիսիք են` անհանգստությունը, քնկոտությունը կամ թերսնուցումը։ Ցանի առկայությոնը կարող է խոսել մենինգիտի առաջացման պատճառի մասին, օրինակ մենինգոկոկերով հարուցված մենինգիտը կարող է ուղեկցվել բնորոշ ցանավորմամբ[1][3]։
Մենինգեալ թաղանթների բորբոքումը կարող է առաջանալ վիրուսների, բակտերիաների կամ այլ միկրոօրգանիզմների ազդեցությամբ, ավելի քիչ դեքերում՝ որոշ դեղերից[4]։ Մենինգիտը կարող է կյանքին սպառնացող վիճակ լինել, քանի որ բորբոքումը մոտ է գլխուղեղին և ողնուղեղին: Հետևաբար, այն դասակարգվում է, որպես շտապ բժշկական օգնություն պահանջող վիճակ[5][1]: Լումբար պունկցիան, որի ժամանակ ասեղով ներթափանցում են ողնաշարային խողովակ, գլխուղեղ-ողնուղեղային հեղուկից (ԳՈՀ) նմուշ վերցնելու համար, կարող է հաստատել կամ բացառել մենինգիտը[2]։
Մենինգիտի որոշ տեսակներ հնարավոր է կանխարգելել մենինգոկոկային, ԿԿԽ, պնևմոկոկային և ՀԻԲ պատվաստմամբ ՝ իմունիզացիայով[1]։ Մենինգիտի որոշ տոսակների դեպքում արդյունավետ է հակաբիոտիկների կիրառումը[2]։
Սուր մենինգիտի առաջնային բուժումը ներառում է հակաբիոտիկների, երբեմն հակավիրուսային դեղամիջոցների արագ նշանակումը[2][6]։ Կորտիկոստերոիդները նույնպես կարող են օգտակար լինել հավելյալ բորբոքային բարդությունները կանխելու համար[3][5] ։ Մենինգիտը կարող է հանգեցնել լուրջ երկարաժամկետ հետևանքների, ինչպիսիք են՝ խլությունը, էպիլեպսիան, հիդրոցեֆալիան կամ ճանաչողական անբավարարությունը, հատկապես եթե արագ չի բուժվում[1][3]։
2015 թվականին ամբողջ աշխարհում մենինգիտով հիվանդացել է շուրջ 8,7 մլն մարդ [7]։ Համապատասխան բուժման դեպքում բակտերիալ մենինգիտից մահվան վտանգը 15% - ից պակաս է[2]: Բակտերիալ մենինգիտի բռնկումները տեղի են ունենում յուրաքանչյուր տարվա դեկտեմբերից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում ՝ Սահարայից հարավ ընկած շրջանում, որը հայտնի է որպես մենինգիտի գոտի[8]: Փոքր բռնկումներ կարող են լինել նաև այլ շրջաններում[8]։ Մենինգիտ բառը բխում է հունարեն μννιγ մենինքս «թաղանթ» և բժշկական վերջածանց-itis, «բորբոքում» բառերից[9][10]։