Մասնակից:Hrayr283488/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Տեստոստերոն։ Տղամարդկանց հիմնական սեռական հորմոնն է և անաբոլիկ ստերոիդ։ Տղամարդկանց մոտ տեստեստերոնը ունի կարևոր դեր այնպիսի վերարտադրոսական օրգանների համար ինչպիսիք են ամորձիները և շագանակագեղձը, ակտիվ մասնակցում է երկրորդային սեռական հատկանիշների ձևավորմանը, մեծացնում է մկանների և ոսկրերի քաշը, և պայմանավորում մազածածկույթի աճը[1]։Բացի այդ տեստոստերոնը մասնակցում է առողջության ամրապնդմանը[2] և ընկճում ոսկրաքայքայումը (օստեոպորոզ)[3]։ Տեստոստերոնի անբավարարությունը տղամարդկանց մոտ կարող է առաջացնել ոսկրային զանգվածի կորուստ և թուլություն։
Տեստոստերոնը ստերոիդ է, պատկանում է անդրոստանների դասին և պարունակում է կետո և հիդրօքսիլ խմբեր համապատասխանաբար 3-րդ և 17-րդ դիրքերում։ Նրա կենսասինթեզը տեղի է ունենում խոլեստերոլից մի քանի փուլով, իսկ կենսաձևափոխումը ոչ ակտիվ մետաբոլիտների տեղի է ունենում լյարդում[4]։ Նրա ազդեցությունը պայմանավորված է անդրոգենային ընկալիչներին կապվելով և դրդելով[4]։ Մարդկանց ինչպես նաև այլ ողնաշարավորների մոտ տեստոստերոնը ամորձիների գործունեության համար առաջնային հորմոն է և ավելի կարևոր է տղամարկանց ամորձիների քան կանանց ձվարանների համար։ Չափահաս տղամարդկանց մոտ այն 7-8 անգամ գերազանցում է չափահաս կանանց մոտ եղած մակարդակին[5]։ Եթե տղամարկանց մոտ տեստոստերոնի արտադրությունը գերազանցի նորմայից 20 անգամ, ապա այն կհամարվի ախտաբանական[6][7]։ Կանանց օրգանիզմը ավելի զգայուն են այդ հորմոնի նկատմամբ[8]։
Օգտագործվում է բժշկության մեջ շտկելու տկամարդկանց տեստոստերոնային անբավարարությունը, իսկ կանանց մոտ կանխարգելելու կրծքագեղձի քաղցկեղը[9]։ Տարեց մարդկանց շրջանում այն նույնպես կիրառվում է դրա անբարարությունը շտկելու համար։ Մարզիկների շրջանում այն նաև կիրառվում է անօրինական կերպով բարելավելու մարմնակառուցվածքը։