Մասնակից:Laureilandd/Ավազարկղ1
From Wikipedia, the free encyclopedia
Կաղապար:Infobox Prepared Food Կաղապար:中国非物质文化遗产 Կաղապար:中国非物质文化遗产
Սիաոլոն մանթի | |
---|---|
Lua error in package.lua at line 80: module 'Module:Infobox multi-lingual name/data' not found. |
Սիաոլոն մանթի (չին.՝ 小笼包, փինյին՝ Xiǎo lóng bāo), հայտնի խորտիկ, որն իր տարածումը սկսել է Չինաստանի Ծիաննան նահանգից,Վու բարբառի տարածման սահմաններից դուրս հայտնի է նաև Սաիաոլոնպաո անունով [1]։ Այն տարածում ունի նաև Գուանդոնում, Սիանկանում և Թայվանում։ Սիալոն մանթիները հայտնի են իրենց բարակ խմորով, մեծ միջուկով, հյութալի, թարմ համով և գեղեցիկ տեսքով։
Ապուր-մանթիները եկել են Հյուսիսային Սոն դինաստիայի մայրաքաղաք Կայֆինից: Սիաոլոն մանթիների ժամանակակից տեսակը եկել է Յանցզի գետի հարավից, հետագայում տարածում է գտել նաև այլ վայրերում, և ավելացել են տարբեր համեր:
Սիաոլոն մանթիները ավանդական խորտիկներ են համարվում Չանչժոուում, Ուսիում, Սուչժոուում, Նանկինում, Շանհայում, Հանչժոուում, Նինբոյում, Ծիասինում և այլ վայրերում:
Ցին դինաստիայի Տաոկուանի ժամանակաշրջանում ի հայտ եկավ սիաոլոնի ժամանակակից տեսակը, և տարբեր վայրերում ուներ իր առանձնահատկությունները, ինչպիսիք են Չանչժոուի թարմ համը, Նանկինի մաքուր համը, Ուսիի քաղցր համը, բայց, այնուամենայնիվ, բոլորն ունեին նույն բնութագիրը՝ բարակ խմոր, հյութալի միջուկ, թարմ համ։ Այն տարածված է եղել նաև Կայֆինում, Տյանցզինում և այլ վայրերում։