Մասնակից:Lilit.97/Ավազարկղ Ա
From Wikipedia, the free encyclopedia
Անիմացիան մի համակարգ է, որտեղ նկարները շարժվող պատկերների պատրանք են ստեղծում: Ավանդական անիմացիայի դեպքում պատկերները արհեստական թափանցիկ թերթերի վրա գծագրվում կամ նկարվում են ձեռքով լուսանկարելու ու կինոնկարում ցուցադրելու համար: Այսօր շատ անիմացիաներ պատրաստված են CGI (computer-generated imagery- համակարգչով արտադրված կերպարներ) գրաֆիկայով: Համակարգչային անիմացիան կարող է շատ մանրակրկիտ 3D անիմացիա լինել, մինչդեռ 2D համակարգչային անիմացիան կարող է օգտագործվել ոճական պատճառներով, ցածր թողունակություն կամ իրական ժամանակում ավելի արագ նյութավորում: Ընդհանուր անիմացիոն մյուս միջոցներից են ստոպ-կադր անիմացիան, առարկաների երկչափ կամ եռաչափ տեխնիկա, օրինակ թղթե կաղապարներ, խաղատիկնիկներ կամ պլաստիլինային պատկերներ:
Սովորաբար անիմացիայում արդյունքի հասնում են իրարից նվազագույնս տարբերվող պատկերների արագ հաջորդականությամբ: Կարծում են պատրանքը, ինչպես ընդհանրապես շարժական պատկերները, հենվում են Ֆի ֆենոմենի ու Բետա շարժման վրա, բայց իրական պատճառները դեռ պարզ չեն: Անալոգային մեխանիկակն անիմացիոն միջոցները, որոնց վստահում են հաջորդական պատկերների արագ ցուցադրությունը, ներառում են ֆենակիստիկոպը, զեոտոպը, պրակսինոսկոպը, սահատետրը (կինեոգրաֆ) և կինոն: Հեռուստատեսությունն ու վիդեոն էլեկտրոնային անիմացիայի հայտնի միջոցներն են, որոնք սկզբում անալոգային էին, իսկ հիմա աշխատում են թվայնորեն: Համակարգչային ցուցադրության համար այնպիսի տեխնիկաներ են զարգացել, ինչպիսիք են GIF-ը ( Graphics Interchange Format-պատկերների փոխանակման ձևաչափ ) և ֆլեշ անիմացիան:
Անիմացիան ավելի համատարած է, քան շատերը կարծում են: Բացի կարճամետրաժ, լիամետրաժ ֆիլմերից, շարժվող GIF-երից ու շարժվող պատկերների ցուցադրմանը նվիրված այլ միջոցներից, անիմացիան նաև լայնորեն օգտագործվում է վիդեո խաղերում, շարժական գծապատկերներում ու համակցված կինոնկարահանումներում: Անիմացիան նաև շատ տարածված է տեղեկատվական տեխնոլոգիաների ծրագրերի համակարգում:
Պարզ մեխանիզմների միջոցով պատկերների մասերի ֆիզիկական շարժումը, օրինակ « Կախարդական լապտեր » ներկայացումներում շարժվող պատկերները, նույնպես կարող են համարվել անիմացիա: Խաղատիկնիկների մեխանիկական ձեռնավարությունն ու իրերին կենդանություն հաղորդելը ավտոմատացման շատ երկար պատմություն ունեն: Ավտոմատացումն ավելի հայտնի է դարձել Դիսնեյի կողմից որպես անիմատորիկա (animatronics):
Նկարիչ-մուլտիպլիկատորներն արվեստագետներ են, որոնք մասնագիտացել են անիմացիա ստեղծելու գործում: