Մասնակից:Makruhi/Ավազարկղ ե
From Wikipedia, the free encyclopedia
Կենսագրությունը որևէ մեկի կյանքի մանրամասն նկարագրությունն է: Այն իր մեջ ընդգրկում է ավելին քան հիմնական տվյալներն են՝ կրթությունը, աշխատանքային գործունեությունը, հարաբերությունները տարբեր մարդկանց հետ, ընդհուպ մինչև մահը: Տարբերվելով ռեզյումեից կամ CV /curriculum vitae/-ից, այն ներկայացնում է կյանքի տարբեր ասպեկտներ, հետաքրքիր իրադարձություններ տվյալ անձի հետ կապված, ինչպես նաև վերլուծություններ նրա արարքների մասին:
Կենսագրական աշխատությունները գեղարվեստական գործեր չեն, բայց գեղարվեստական ստեղծագործություններում կարելի է օգտագործել մարդկանց կանքի մասին տվյալները:
Ինքնակենսագրությունը գրվում է հատուկ թույլտվություն ունենալու դեպքում, իսկ երբեմն տվյալ անձի մասնակցությամբ: Շատ հաճախ էլ այն գրվում է հենց իսկ տվյալ անձնավորության կողմից:[1]