Մասնակից:Sembeot/Պուերտո Վիլյամս
From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հաճախ անվանվում է Միացյալ Նահանգներ, կամ պարզապես Ամերիկա (անգլ.՝ United States of America), դաշնային սահմանադրական հանրապետություն Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից[9][10]։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային[11], հարավում՝ Մեքսիկային, ինչպես նաև ծովային սահման ունի Ռուսաստանի հետ[12]։ Ամերիկյան երկու նահանգներ ցամաքային սահման չունեն երկրի հիմնական տարածքի հետ։ Դրանք են՝ Ալյասկան՝ Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարևմտյան հատվածում և Հավայան կղզիները՝ Խաղաղ օվկիանոսում[13]։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ United States of America |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ In God We Trust Մենք Աստծուն ենք վստահում |
||||
Օրհներգ՝ The Star-Spangled Banner |
||||
|
||||
Մայրաքաղաք | Վաշինգտոն 38°53′N, 77°02′W | |||
Ամենամեծ քաղաք | Նյու Յորք | |||
Պետական լեզուներ | Փաստացիորեն անգլերեն | |||
Կառավարում | նախագահական հանրապետություն | |||
- | Նախագահ | Դոնալդ Թրամփ (Հ) | ||
- | Փոխնախագահ | Մայք Փենս (Հ) | ||
- | Ներկայացուցիչների պալատի խոսնակ | Փոլ Ռայան (Հ) | ||
Անկախություն | Բրիտանական կայսրությունից | |||
- | Հայտարարված | հուլիսի 4, 1776 | ||
- | Ճանաչված | սեպտեմբերի 3, 1783 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 9,826,675 կմ² (4-րդ) | ||
- | Ջրային (%) | 6.76 | ||
Բնակչություն | ||||
- | 2015 նախահաշիվը | 322,370,752[1] (3-րդ) | ||
- | 2000 մարդահամարը | 282,171,968[2] | ||
- | Խտություն | 32.8 /կմ² (142-րդ) 84.9 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2015 գնահատում | |||
- | Ընդհանուր | $18.124 տրիլիոն[3] (1-ին) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $56,421[4] (10-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2015 գնահատում | |||
- | Ընդհանուր | $18.124 տրիլիոն[3] [5] (1-ին) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $56,421[6] (10-րդ) | ||
Ջինի (2010) | 41.1[7] | |||
ՄՆԶԻ (2013) | 0.914[8] (բարձր) (5-րդ) | |||
Արժույթ | Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլար ($) (USD) | |||
Ժամային գոտի | (ՀԿԺ-5 to -10) | |||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ-4 to -10) | ||
Ազգային դոմեն | .us | |||
Հեռախոսային կոդ | +1 |
Ամերիկայի Միացյալ Նահանգները ստեղծվել է բրիտանական տասներեք գաղութների միավորման հետևանքով՝ 1776 թվականին հուլիսի 4-ին[14]։ Այն կարելի է համարել Ամերիկայի ազգային-ազատագրական պայքարում տոնած հաղթանակի գլխավոր հետևանքներից մեկը[14]։ 1787 թվականին ընդունվեց ամերիկյան սահմանադրությունը[14], որն իր տեսակով առաջինն էր մարդկության պատմության մեջ։ Նույն տարում ԱՄՆ-ի առաջին նախագահ ընտրվեց ազատագրական շարժման ականավոր գործիչ Ջորջ Վաշինգտոնը։ 1865 թվականի դեկտեմբերի 18-ին Ամերիկայում վերացվեց ստրկությունը[14]։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսեց անդամակցել Ազգերի լիգային և Միջազգային արդարադատության մշտական պալատին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հակահիտլերյան խմբավորմանն օժանդակելը բարձրացրեց ԱՄՆ-ի հեղինակությունը Եվրոպայում, իսկ ռազմական գործողությունների ավարտից հետո վերջինս դարձավ կապիտալիստական աշխարհի կորիզը։ 1945 թվականին ԱՄՆ-ն դարձավ առաջին միջուկային տերությունն աշխարհում։
Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս զբաղեցնում է 9,826,675 կմ² տարածք (4-րդն աշխարհում)[15] և ունի 322 370 752 մարդ (ըստ 2015 թվականի նախահաշվարկի) բնակչություն (3-րդն աշխարհում)[13]։ Լայնամասշտաբ ներգաղթի պատճառով այն աշխարհի ամենաբազմազգ պետություններից մեկն է։ Մայրաքաղաքը Վաշինգտոնն է, խոշորագույն քաղաքը՝ Նյու Յորքը։ Նյու Յորքից բացի, երկրի տարածքում կան 9 քաղաքներ ևս, որոնց բնակչությունը գերազանցում է մեկ միլիոնը[16]։ Դրանք են Լոս Անջելեսը, Չիկագոն, Հյուստոնը, Ֆինիքսը, Ֆիլադելֆիան, Սան Անտոնիոն, Սան Դիեգոն, Դալասը և Սան Խոսեն[16]։ Պետական լեզուն անգլերենն է[17], որը այստեղ տարածվել է գաղութային տարիներին։
Միացյալ Նահանգները ժամանակակից աշխարհի տնտեսական, քաղաքական և ռազմական ամենահզոր ուժն է։ Համախառն Ներքին Արդյունքի գրեթե 1/4 մասը ստեղծվում է ԱՄՆ-ում[18]։ Արդյունաբերության և գյուղատնտեսության արտադրանքի ծավալով և արտահանմամբ, արտաքին առևտրի շրջանառության ծավալով, կապիտալի արտահանմամբ, գիտատեխնիկական ներուժով և սպասարկման ոլորտի զարգացման մակարդակով աշխարհի առաջատար տերությունն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությանը բնորոշ է արտադրության և կապիտալի համակենտրոնացման բարձր աստիճանը։ Աշխարհի բոլոր երկրներից առաջինը հետարդյունաբերական փուլ թևակոխած այս երկրում ծառայություններ մատուցող ճյուղերի բաժինը համախառն ներքին արդյունքում կազմում է մոտ 80 %, իսկ արտադրական ոլորտին բաժին է ընկնում ընդամենը 20 %։
Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։