Մասնակից:TamaraSargsyan/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Իսրայել, (եբրայերեն՝ יִשְׂרָאֵל; արաբ․՝ إِسْرَائِيل), պաշտոնապես Իսրայելի Պետություն, պետություն է Արևմտյան Ասիայում, տեղակայված է Միջերկրական ծովի հարավարևելյան և Կարմիր ծովի հյուսիսային ափերին։ Այն հյուսիսից սահմանակից է Լիբանանի, հյուսիս–արևելքից՝ Սիրիայի, արևելքից՝ Հորդանանի, արևելքից և արևմուտքից Հորդանան գետի արևմտյան ափ և Գազայի հատված պաղեստինյան տարածքների, և, համապատասխանաբար, հյուսիս–արևմուտքից Եգիպտոսի հետ։ Պետությունն իր հարաբերականորեն փոքր տարածքում բազմազան աշխարհագրական առանձնահատկություններ է ընդգրում[1][2]։ Իսրայելի տնտեսական և տեխնոլոգիական կենտրոնը Թել Ավիվն է[3], սակայն երկրի կառավարությունը որպես մայրաքաղաք ճանաչում է Երուսաղեմը, որտեղ էլ գտնվում է կառավարական նստավայրը։ Այնուամենայնիվ պետության Երուսաղեմի նկատմամբ պետության վերահսկուղությունը միայն մասնակի ճանաչում ունի[4][5][6][7][fn 1]։
Իսրայելում վկայություններ կան Աֆրիկայից մարդանմանների վաղ միգրացիայի վերաբերյալ[8]: Կանանիտների ցեղերը հնագիտական վկայություններում կան սկսած միջին բրոնզի դարից[9][10], մինչդեռ Իսրայելի և Հուդայի թագավորություններն առաջացել են երկաթի դարի ընթացքում: Ասորական կայսրությունը կործանել է Իսրայելը մ.թ.ա. մոտավորապես 720 թվականին[11]: Հուդայի թագավորությունը հետագայում նվաճվել է Բաբելոնի, Պարսկական կայսրության և Հելլենական պետության կողմից և գոյություն է ունեցել որպես Հրեական ինքնավար մարզ[12][13]: Մաքքաբիի ապպստամբության հաջող ավարտը հանգեցրեց անկախ Հասմոնյան թագավորության ձևավորմանը մ.թ.ա. 110 թվականին[14], որը մ.թ.ա. 63 թվականին դարձավ Հռոմեական հանրապետության սպասառու պետություն, որը հետագայում հիմնադրեց Հերովդեսյան դինաստիան մ.թ.ա. 37 թվականին, և մ.թ. 6 թվականին ստեղծեց Հուդայի հռոմեական մարզը[15]: Հուդան շարունակեց գործել որպես Հռոմեական մարզ այնքան, մինչև տապալված հրեական ապստամբությունը հանգեցրեց լայնածավալ կործանման[14], հրեական ժողովրդի արտաքսման[14][16] և տարածաշրջանը Հուդայից վերանվանվեց Սիրիական Պաղեստինի[17]: Տարածաշրջանում հրեական ներկայությունը որոշակի չափով պահպանվել է մի քանի դար: Մ.թ. 7-րդ դարում Լևանտը խլվեց Բյուզանդական կայսրությունից արաբների կողմից և մնաց մուսուլմանական վերահսկողության տակ մինչև խաչակրաց առաջին արշավանք, որին հաջորդեց Այուբիդի նվաճումը 1187 թվականին: Եգիպտոսի Մամլուքների սուլթանությունն ընդլայնեց Լևանտի նկատմամբ իր վերահսկողությունը 13-րդ դարում, մինչև 1517 թվականին Օսմանյան կայսրության կողմից պարտություն կրելը: 19-րդ դարի ընթացքում հրեաների ազգային զարթոնքը հանգեցրեց հրեական սփյուռքում սիոնիստական շարժման, որին հաջորդեց ներգաղթի մեծ ալիք դեպի Օսմանյան Սիրիա, իսկ ավելի ուշ՝ Բրիտանական Պաղեստին:
1947 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) ընդունեց Պաղեստինի բաժանման բանաձև, որով նախատեսվում էր անկախ արաբական և հրեական պետությունների ստեղծում և Երուսաղեմի միջազգայնացում[18]: Նախագիծն ընդունվեց հրեական ներկայացուցչության, և մերժվեց արաբ ղեկավարների կողմից[19][20]:[21] Հաջորդ տարի հրեական ներկայացուցչությունը հայտարարեց Իսրայելի անկախությունը, և հաջորդած 1948 թվականի արաբ-իսրայելական պատերազմով Իսրայելը հաստատվեց նախկին Բրիտանական Պաղեստինի տարածքի մեծ մասում, մինչդեռ Հորդանան գետի արևմտյան ափը և Գազայի հատվածը մնաց հարևան արաբական պետության տարածքում[22]: Դրանից հետո Իսրայելը բազմաթիվ պատերազմներ ունեցավ արաբական երկների հետ[23], և 1967 թվականի վեցօրյա պատերազմից հետո գրավեց բռնազավթված տարածքները, ներառյալ՝ Հորդանանի արևմտյան ափը, Գոլանի բարձունքները և Գազայի հատվածը (որը շարունակում է համարվել նվաճված 2005 թվականի առանձնացումից հետո, չնայած որոշ իրավաբաններ վիճարկում են այս պնդումը)[24][25][26][fn 2]: Այն ընդլայնեց իր իրավունքները Գոլանի բարձունքների և Արևելյան Երուսաղեմի, բայց ոչ Հորդանանի արևմտյան ափի նկատմամբ[27][28][29][30]: Իսրայելի կողմից Պաղեստինի տարածքների գրավումը համարվում է աշխարհի ամենատևական ռազմական բռնազավթումը[fn 2][32]: Իսրայելապաղեստինյան հակամարտությունը լուծելու ջանքերը չեն հանգեցրել վերջնական համաձայնության ձեռքբերման: Այնուամենայնիվ, Իսրայելը և՛ Եգիպտոսի, և՛ Հորդանանի հետ խաղաղության համաձայնագրեր կնքել է:
Իր հիմնական օրենքներով Իսրայելն իրեն հռչակում է հրեական և ժողովրդավարական պետություն[33]: Երկրում ազատ ժողովրդավարություն է՝ խորհրդարանական համակարգով, համամասնական ներկայացուցչականությամբ և համընդհանուր ընտրական իրավունքով[34][35]: Վարչապետը կառավարության ղեկավարն է, իսկ Քնեսեթը՝ օրենսդիր մարմինը: Իսրայելը զարգացած պետություն է և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) անդամ[36], 2017 թվականի տվյալներով տնտեսությունն աշխարհում 32-րդն է իր անվանական համախառն ներքին արդյունքով (ՀՆԱ): Երկիրը բարձրորակ աշխատուժ ունի և աշհարհի ամենակրթված պետություններից մեկն է՝ բարձրագույն կրթությամբ քաղաքացիների թվով աշխարհի ամենաբարձր ցուցանիշներներից մեկն ունենալով[37]: Իսրայելը Միջին արևելքում ամենաբարձր կենսամակարդակ[38] և աշխարհում ամենաբարձր կյանքի տևողություն ունեցող երկիրն է աշխարհում[39]: