Մասնակից:Yelena18/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Ջեյն Օսթին (անգլ.՝ Jane Austen) (դեկտեմբերի 16, 1775 - հուլիս 18, 1817), անգլիացի վիպագիր, հայտնի է իր վեց հիմնական վեպերով, որոնցով հեղինակը փորձում է ներկայացնել, նաև քննադատել 18-րդ դարի վերջի Բրիտանական ազնվականությանը: Օսթինի ստեղծագործությունները հիմնականում միտված են բացահայտելու կանանց կախվածությունը ամուսնությունից` սոցիալական և տնտեսական ապահովություն ստանալու նպատակով: Նրա ստեղծագործությունները քննադատում են 18-րդ դարի վերջի սենտիմենտալ վեպերը և 19-րդ դարում գրական իրապաշտության անցման մասն են կազմում [1][Ն 1]: Սուր հեգնանքը, իրապաշտությունը, հումորը և սոցիալական խավերի նկարագրություններըը օգնել են նրան համբավ ձեռք բերել քննադատների, գիտնականների և ժամանակակից հանդիսատեսի շրջանում[3]:
«Զգացում և զգացմունքայնություն» (անգլ.՝ Sense and Sensibility, 1811), «Հպարտություն և նախապաշարմունք» (անգլ.՝ Pride and Prejudice, 1813), «Մենսֆիլդ պարկ» (անգլ.՝ Mansfield Park, 1814), «Էմմա» (անգլ.՝ Emma, 1816) վեպերի հրատարակությունների շնորհիվ Օսթինը ձեռք է բերել գրողի համբավ:
Օսթինը գրել է նաև երկու հավելյալ վեպ «Նորթենգերի աբբայություն» (անգլ.՝ Northanger Abbey) և «Բանականության փաստարկներ» (անգլ.՝ Persuasion), որոնք հրատարակվել են հետմահու 1818 թվականին, նաև սկսել էր աշխատել մեկ այլ վեպի վրա՝ «Սենդիթոն» (անգլ.՝ Sanditon), որը մնաց անավարտ: Անավարտ մնացին նաև պատանեկան գրականության 3 ձեռագիր հատոր, այդ թվում էպիզոդիկ վեպը (անգլ.՝ episodic novel) «Լեդի Սյուզան»֊ն (անգլ.՝ Lady Susan) ու «Ուոթսոնները» (անգլ.՝ The Watsons) անավարտ վեպը: Նրա վեց ամբողջական վեպն էլ հազվադեպ են դուրս եկել տպագրությունից, չնայած այն հանգամանքին, որ հրատարակվում էին անանուն և քիչ փառք ու հայտնություն էին բերել նրան կյանքի ընթացքում:
1833 թվականին ,արդեն իսկ հետմահու, նրա հանրաճանաչությունը մեծապես աճեց, երբ նրա վեպերը վերահրատարակվեցին Ռիչարդ Բենտլիի «Ստանդարտ վեպերի շարք»-ում (անգլ.՝ Standard Novels series), որը նկարազարդել էր Ֆերդինանդ Պիկերինգը, և վաճառվում էին որպես ժողովածու[4]: 1869 թվականին, նրա մահից 52 տարի անց, Օսթինի զարմիկ Ջեյմսի (անգլ.՝ James Edward Austen-Leigh) «Ջեյն Օսթինի հուշագրություններ» (անգլ.՝ A Memoir of Jane Austen) հրատարակությունը ամբողջությամբ ներկայացրեց նրա գրական կարիերայի և թվացյալ անհետաքրքիր կյանքի ազդեցիկ տարբերակը։
Օսթինի ստեղծագործությունները եղել են բազմաթիվ քննադատական էսսեների, գրական անթոլոգիաների և ֆիլմերի հիմք, 1940 ականների «Հպարտություն և նախապաշարմունք» - ից (անգլ.՝ Pride and Prejudice) մինչև «Զգացում և զգացմունքայնություն» (անգլ.՝ Sense and Sensibility, 1995), «Էմմա» (անգլ.՝ Emma, 1996), «Մենսֆիլդ պարկ» (անգլ.՝ Mansfield Park, 1999), «Հպարտություն և նախապաշարմունք» - ից (անգլ.՝ Pride and Prejudice, 2005), «Սեր և ընկերություն» (անգլ․՝ Love & Friendship, 2016):