Մատենադարանի ձեռագրերը մաթեմատիկայի մասին
From Wikipedia, the free encyclopedia
Մատենադարանի ձեռագրերը մաթեմատիկայի մասին հոդվածը նվիրված է Մատենադարանի այն ձեռագրերի նկարագրությանը, որոնք վերաբերում են մաթեմատիկային, տոմարագիտությանը, չափաբերությանը կամ տեղեկություններ են պարունակում այդ գիտությունների մասին։ Ճշգրիտ գիտությունների ասպարեզում հատկապես միջնադարյան Հայաստանում մաթեմատիկայի և թվաբանության զարգացման և ուսուցման գործում մեծ դեր են կատարել 7-րդ դարի խոշոր գիտնական Անանիա Շիրակացին[1], 11-րդ դարի հեղինակ Հովհաննես Սարկավագը, Ներսես Շնորհալին, ում մաթեմատիկական, տոմարագիտական, չափագրական աշխատությունների ձեռագիր ժառանգության որոշակի մասը պահպանվել է Մատենադարանում[2]։