Մարբախ ամ Նեկար
From Wikipedia, the free encyclopedia
Մարբախ ամ Նեկար (գերմ.՝ Marbach am Neckar), Նեկարի Մարբախ, քաղաք Գերմանիայում՝ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Լյուդվիգսբուրգի շրջանում։ Ենթակա է Շտուտգարտի վարչական օկրուգին։ Զբաղեցնում է 18,06 քառակուսի կիլոմետր տարածք։ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 15 510[3]։ Պաշտոնական կոդը՝ 08 1 18 049։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||
---|---|---|---|
Մարբախ ամ Նեկար | |||
| |||
Երկիր | Գերմանիա | ||
Մակերես | 18,06 կմ² | ||
ԲԾՄ | 229 մետր | ||
Բնակչություն | ▲16 053 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1[2] և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 07144 | ||
Փոստային դասիչ | 71672 | ||
Ավտոմոբիլային կոդ | LB | ||
Պաշտոնական կայք | schillerstadt-marbach.de | ||
| |||
Փակել
Մարբախը հայտնի է որպես գերմանացի նշանավոր բանաստեղծ Ֆրիդրիխ Շիլլերի ծննդավայր և այդ պատճառով էլ ստացել է Շիլլերի քաղաք պատվանունը, որը պաշտոնապես հաստատվել է 2022 թվականի սկզբին[4]։ Քաղաքում գործում են Շիլլերյան ազգային թանգարանը, ժամանակակից գրականության թանգարանը, գերմանական գրականության արխիվը, որը երկրի գլխավոր գրական արխիվներից մեկն է։