Մարսի արքայադուստրը
From Wikipedia, the free encyclopedia
«Մարսի արքայադուստրը» (անգլ.՝ A Princess of Mars) (նախնական անվանումը «Մարսի Լուսնի տակ», ռուսերեն թարգմանությունում հրատարակվել է նաև որպես «Հազար ջեդակների դուստրը»)։ Էդգար Ռայս Բերոուզի ֆանտաստիկ վեպը, առաջինը նրա մարսյան շարքում՝ «Բարսումյան շարք»։ Վեպը գրվել է 1912 թվականին։ Առաջին հրատարակությունը կայացել է 1917 թվականին։
Արագ փաստեր Մարսի արքայադուստրըանգլ.՝ Under the Moons of Mars և անգլ.՝ A Princess of Mars, Հեղինակ ...
Հեղինակ | Էդգար Ռայս Բերոուզ |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ֆենթեզի, գիտական ֆանտաստիկա, planetary romance?, գիտական ֆենտեզի և pulp fiction? |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Ջոն Քարթեր, Դեյա Տորիս և Տարս Տարկաս |
Ստեղծման տարեթիվ | 1911 |
Նկարագրում է | Մարս |
Շարք | Բարսում |
Հաջորդ | Մարսի աստվածները |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | 1917 և 1912 |
A Princess of Mars Վիքիպահեստում |
Փակել
Անգլալեզու գրականությունում վեպի ժանրը բնութագրվում է որպես մոլորակային ֆանտաստիկա։ Այն հիմնված է գիտական հիպոթեզի վրա՝ գոյություն ունեցող բնակեցված, բայց մահացող աշխարհի, ստեղծված հայտնի աստղագետ Պերսիվալ Լոուէլի կողմից։ Շարքը հանրաճանաչ էր։ Կարլ Սագանը նշում է, որ Բերոուզի վեպերի ընթերցումը մանկությունում նրան դրդել է զբաղվել աստղագիտությամբ և անդրաշխարհյան կյանքի խնդիրներով[1]։