Մարցելլա թատրոն
From Wikipedia, the free encyclopedia
Մացելլա թատրոն (լատին․՝ Theatrum Marcelli, իտալ.՝ Teatro di Marcello), հնագույն բացօթյա թատրոն Հռոմում` Տիբեր գետի աջ ափին։ Կառուցվել է Հռոմեական Հանրապետության վերջին տարիներին։ Թատրոնում տեղաբնակներն ու այցելուները դիտում էին դրամայի և երգերի ներկայացումներ։ Այսօր Սանտ Անջելո շրջանի այս հնագույն շինությունը կրկին քաղաքի ամենահանրաճանաչ զբոսաշրջային վայրերից մեկն է։ Թատրոնի տարածքը հատկացվել է Հուլիոս Կեսարի կողմից, որը սպանվեց մինչ կսկսեր կառուցումը։ Թատրոնը ավարտեց Օկտավիանոս Օգոստոսը[1] Ք. ա. 12-րդ դարում և նվիրեց իր հանգուցյալ զարմիկ Մարկոս Կլավդիուս Մարցելլի հիշատակին։ 111 տրամագծով թատրոնը, որն ամենամեծն ու կարևորն էր Հռոմում, հատկացված է 11-20 հազար հանդիսատեսի համար[2][3]։ Այն քաղաքային ճարտարապետական նմուշների տպավորիչ օրինակներից մեկն էր Հռոմեական աշխարհում։ Թատրոնը հիմնականում կառուցված է տուֆից, իսկ ամբողջությամբ պատված էր ճերմակ տրավերտինով։ Այն նաև ամենավաղ թվագրվող կառույցն է Հռոմում, որում օգտագործվել է Հռոմեական աղյուս[4]։ Հարմար վայրերում տեղակայված մյուս հռոմեական թատրոնների նման, Մարցելլա թատրոնը նույնպես ուներ այնպիսի բացվածքներ, որտեղից երևում էին բնության տեսարաններ։ Այս դեպքում Տիբեր կղզին էր հարավարևմտյան կողմից։ Թատրոնը գործածումից դուրս եկավ 4-րդ դարի սկզբին, և կառույցը ծառայեց որպես քարանոց։ Սակայն կառույցի ներսում տեղակայված արձանները վերակառուցվեցին Պետրոնիուս Մաքսիմուսի կողմից 421 թվականին։ Վաղ միջնադարում թատրոնը դարձավ Ֆաբիաների ամրոցը, իսկ 11-րդ դարի վերջում՝ Պիեր Լեոնիի և նրա ժառանգների։ Դա կանխեց համալիրի հետագա կործանումը։ Սավելլիները դրան տիրացան 13-րդ դարում, հետագայում դրա վրա կառուցվեց հայտնի Օրսինի տան պալատը։ Թատրոնի ավերակների մոտ պահպանվել է Օկտավիայի հնագույն սյունասրահը։ 17-րդ դարում անգլիացի ճարտարապետ Քրիստոֆեր Ռենը հստակորեն ճանաչում է, որ Օքսֆորդում կառուցած Շելդոնի թատրոնի(1664-1669) ձևավորմանը ներգործել է Սեբաստիանո Սերլիոյի Մարցելլա թատրոնի փորագրությունները։ Ներկայումս թատրոնի վերին հարկերը բաժանված են բազմաթիվ բնակարանների, իսկ նրա շրջակայքը օգտագործվում է ամառային փոքր համերգների համար։
Մարցելլա թատրոն լատին․՝ Theatrum Marcelli իտալ.՝ Teatro di Marcello | |
---|---|