Մելիսա ՄակՔարթի
From Wikipedia, the free encyclopedia
Մելիսա ՄակՔարթի (անգլ.՝ Melissa McCarthy) (օգոստոսի 26, 1970(1970-08-26)[1], Փլեյնֆիլդ, Ուիլ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, կոմիկ, սցենարիստ և պրոդյուսեր։ ՄակՔարթին իր կարիերան սկսել է որպես ստենդալ կոմիկուհի՝ հանդես գալով նյույորքյան ակումբներում, իսկ Լոս Անջելես գնալուց հետո սկսեց իր կարիերան կինոյի և հեռուստատեսության ասպարեզում։ Նա առաջին անգամ մեծ ճանաչման հասավ՝ «Գլիմորի աղջիկները» սերիալում խաղացած Սյուկի Սենտ-Ջեյմս դերի շնորհիվ։ Այդ ֆիլմում նա նկարահանվեց 2001- 2007 թվականներին։ 2007- 2009 թվականներին Մելիսա ՄակՔարթին մարմնավորեց Դենի կերպարը՝ «Ո՞վ է Սամանտան» սիտքոմում, իսկ 2010 թվականից նա «Մայք և Մոլի» կատակերգական սերիալում խաղում է գլխավոր դերը, որի համար նա արժանացավ «Էմմի» մրցանակին՝ «Մրցանակ «Էմմի»-ն՝ կատակերգական սերալում լավագույն կնոջ դեր» կատեգորիայում (2011 թվականին)։
Մելիսա ՄակՔարթի | |
---|---|
Մելիսա Մաքքարթին 2012 թվականի սեպտեմբերի 16ին | |
Ծնվել է | 1970 թվական օգոստոսի 26 |
Ծննդավայր | Իլինոյս |
Կրթություն | Joliet Catholic Academy?, Հարավային Իլինոյսի համալսարան և Հարավային Իլինոյսի համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, սցենարիստ, պրոդյուսեր |
Ակտիվ շրջան | 1996- այժմ |
Ամուսին(ներ) | Բեն Ֆալկոնե |
Երեխա(ներ) | Vivian Falcone? և Georgette Falcone? |
Պարգևներ և մրցանակներ | |
Մելիսա ՄակՔարթի՝ Վիքիպահեստ | |
Մելիսա ՄակՔարթին հայտնի է նաև «The Nines», «Պլան Բ», «Կյանքն ինչպես որ է», «Հարսնացուի ընկերուհիներ» ֆիլմերում մարմնավորած դերերով։ «Հարսնացուի ընկերուհիներ» ֆիլմը նրան բերեց այնպիսի մրցանակներ և նոմինացիաներ, ինչպիսիք են «Օսկար»- ը, BAFTA- ն և «SAG Awards»-ը։ 2012 թվականին Forbes ամսագիրը ՄակՔարթիին ընդգրկեց «Հեռուստատեսության քսան ամենաթանկ վարձատրվող դերասաններ» ցուցակում[2]։ Դրանից հետո ՄակՔարթին հոլիվուդյան կոմեդիաներում ինչպիսիք են՝ «Բռնիր գիրուհուն, եթե կարող ես», «Շրջազեստներով ոստիկանները» և «Թեմմի», մարմնավորեց գլխավոր դերերը, որոնցից յուրաքանչյուրը իրեն բերեցին մեծ հաջողություն։ 2014 թվականին Մելիսան «Սուրբ Վինսենտ» ֆիլմում մարմնավորեց դրամատիկ դեր։ 2013 թվականին Forbes ամսագիրը նրան ընդգրկեց «Հարյուր ամենաազդեցիկ հայտնիների» ցուցակում[3]։