Մեծ Մորավական տերություն
From Wikipedia, the free encyclopedia
Մեծ Մորավական տերություն, Մեծ Մորավական իշխանություն, արևմտյան սլավոնների վաղ ֆեոդալական պետություն 9-րդ-10-րդ դարերում։ Կազմավորվել է Մորավա գետի հովտում և իր բարգավաճ շրջանում ընդգրկել Մորավիայի, Սլովակիայի, Չեխիայի, Լուժիցի, Պանոնիայի տարածքները և որոշ սլավոնական հողեր։
Մայրաքաղաքն էր Վելեգրադը։