Մետեոտրոն
From Wikipedia, the free encyclopedia
Մետեոտրոն (ֆր.՝ météotron), մթնոլորտում կոնվենցիայի արհեստական ջերմային աղբյուր, որը նախատեսված է կույտային անձրևաբեր ամպերի ստեղծման համար[1]։ Անհրաժեշտ վայրում անձրև առաջացնելու առաջին փորձը կատարվել է 1954 թվականին ֆրանսիական Լաննեմեզան քաղաքում և մեծ սենսացիա է առաջացրել. եղանակը կառավարելն անհնարին չէր այլևս։ 1961 թվականին ֆրանսիացի պրոֆեսոր Անրի Դեսսենը ստեղծել է տաք օդի հզոր հոսքը դեպի վեր ուղղելու սկզբունքով աշխատող սարք։ Գյուտարարն այն անվանել է մետեոտրոն։ Կենարար խոնավություն պարգևող այս սարքը իսկական բարիք էր գյուղատնտեսությանն անհրաժեշտ եղանակ ստեղծելու համար։ Խորհրդային գիտնականները գյուտը կատարելագործելով` 1979թվականին ստեղծեցին սուպերմետոտրոն` Սևանա լճի մակարդակի բարձրացման համար։
Մեր օրերում էկոլոգիական խնդիրները թուլ չեն տալիս նման նախագծեր ձեռնարկել, քանի որ մթնոլորտ մղված թափոնների քանակը հսկայական է, նաև այդ նպատակով հազար տոննա թանկարժեք ավիացիոն վառելիքի այրումն ամենևին էլ լավագույն միջոցը չէ տեղումների խնդիրը լուծելու։ Սակայն մետեոտրոնի ստեղծմամբ մարդը մեկ անգամ ևս ապացուցել է, որ ինքն է բնության տերը։
Մետեոտրոնի նման գյուտերի արդյունքում առաջացել է կլիմայական զենքի խնդիրը։ 1977 թվականին ՄԱԿ-ի ընդունած բանաձով արգելում է թշնամական նպատակներով շրջակա միջավայրի փոփոխության ցանկացած տեխնոլոգիաների օգտագործում[2]։