Մերձարկտիկական կլիմա
From Wikipedia, the free encyclopedia
Մերձարկտիկական կլիմա, կլիմայի տեսակ, որը հիմնականում բնորոշ է Երկրի մերձբևեռային (մերձարկտիկական) շրջաններին՝ տունդրայի գոտի, անտառային տունդրայի և տայգայի (մասնավորապես՝ խոսքը հյուսիսային տայգայի մասին է)։
Մերձարկտիկական կլիմայի գլխավոր առանձնահատկությունը համարվում է եթե ոչ բացակայությունը, այլ կլիմայական ամռան կարճ տևողությունը։ Նույնիսկ ամենատաք ամսվա օդի միջին ջերմաստիճանը չի գերազանցում +15 °C-ը։ Միշտ հնարավոր են ցրտահարություններ։ Ձմեռը միշտ երկարատև է, կախված աշխարհագրական դիրքից կարող է լինել ինչպես շատ ցուրտ, այնպես էլ համեմատաբար մեղմ։