Մեքսիկական նարկոպատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Մեքսիկական նարկոպատերազմ [3], զինված հակամարտություն Մեքսիկայում պատերազմող նարկոկարտելների, կառավարական զորքերի և ոստիկանության միջև։ Միայն 2006-2011 թթ․ մեքսիկական թմրակարտելների զինված պայքարում, ինչպես նաև դաշնային կառավարության ուժերի դեմ պատերազմի արդյունքում զոհվել է ավելի քան 47,5 հազար մարդ[4]։
Թվական | 2006 թվականի դեկտեմբերի 11 |
---|---|
Մասն է | Պատերազմ նարկոկարտելների հետ (իսպ.՝ Guerra contra el narcotráfico en México) |
Վայր | Մեքսիկա |
Հակառակորդներ | |
Մեքսիկայի կառավարություն | Մեքսիկայի զինված ուժեր |
Հրամանատարներ | |
| |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Մեքսիկական նարկոկարտելները գոյություն ունեն արդեն մի քանի տասնամյակ, և արդեն 1970-ական թվականներից նրանց գործունեությանը աջակցություն են ցույց տալիս Մեքսիկայի որոշ պետական կառույցներ։ Մեքսիկական նարկոկարտելները ամրապնդվել էին 1990-ական թվականներին կոլումբիական թմրակարտելների՝ Մեդելինսկիյի և Կալիյի փլուզումից հետո։ Ներկայումս Մեքսիկան հանդիսանում է կանեփի, կոկաինի և մետամֆետամինի հիմնական արտասահմանյան մատակարարողը ԱՄՆ-ում , իսկ մեքսիկական նարկոկարտելները գերակշռում են ԱՄՆ-ի թմրանյութերի մեծածախ ապօրինի շուկայում[5]։
Նարկոկարտելների առաջնորդների ձերբակալությունները հանգեցրին բռնության մակարդակի բարձրացմանը, քանի որ կարտելների միջև սկսվեց լարված պայքար ԱՄՆ-ում թմրանյութերի առաքման վերահսկողության համար։
Միացյալ Նահանգները հանդիսանում է զենքի գլխավոր աղբյուրը[6]։ Մեքսիկայի առանձին շրջաններում նարկոկարտելները բանակային նմուշի զենք են կուտակել, իրենց նահանգում ունեն հատուկ զինված ուժերի նախկին աշխատակիցներ, անցկացնում են ակտիվ հակահետախուզություն, ունեն համախոհներ իշխանությունների և բանակի շարքային աղքատ երիտասարդների շրջանում, ձգտելով միավորվել նրանց հետ[5]։
Նարկոկարտելների դեմ պայքարում հանդես են գալիս ոստիկանությունը, Մեքսիկայի զինված ուժերը և ԱՄՆ-ի DEA հակաթմրանյութային ծառայությունը [7]: Մեքսիկայի կառավարությունը Ֆելիպե Կալդերոնի կառավարման օրոք առաջին անգամ զգալի հարված հասցրեց կարտելներին, ի թիվս այլ միջոցների, նրանց առավել ակտիվ անդամներին տալով օտարերկրյա պետություններին, բռնագրավելով դրամական միջոցներ և զենք։ Youtube կայքը դարձել է նարկոպատերազմի քարոզչական հարթակ, որտեղ անանուն ընկերությունները ներբեռնում են տեսաֆիլմեր, որոնցում գովաբանվում է մեկ կարտելի առաջնորդի առավելությունները մյուսից[5]։