Միլանի պոլիտեխնիկական համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Միլանի պոլիտեխնիկական համալսարան (իտալ.՝ Politecnico di Milano), Իտալիայի ամենամեծ տեխնիկական համալսարանը։ Ունի շուրջ 40,000 ուսանող[3]։ Առաջարկում է բակալավրիատի, մագիստրատուրայի և բարձրագույն ուսումնական կրթության ճարտարագիտական, ճարտարապետական և դիզայնի դասընթացներ։ Հիմնադրվել է 1863 թվականին։ Միլանի հնագույն համալսարանն է։
Միլանի պոլիտեխնիկական համալսարան իտալ.՝ Politecnico di Milano | |
---|---|
Գլխավոր մասնաշենքի ճակատային հատվածը | |
Տեսակ | տեխնիկական համալսարան |
Հիմնադրված է | 1863[1] |
Հիմնադրիր | Ֆրանչեսկո Բրիոսկի[1] |
Ռեկտոր | Ferruccio Resta?[2], Ֆրանչեսկո Բրիոսկի[2], Giuseppe Colombo?[2], Cesare Saldini?[2], Ջովաննի Ացցոնե[2], Giulio Ballio?[2], Adriano De Maio?[2], Emilio Massa?[2], Arrigo Vallatta?[2], Luigi Dadda?[2], Francesco Carassa?[2], Bruno Finzi?[2], Gino Bozza?[2] և Gino Cassinis?[2] |
Ուսանողներ | 40,670[3] |
Ընդհանուր անձնակազմ | 1,400[4] |
Անդամակցություն | Միջերկրածովյան համալսարանների ասոցիացիա, IMCC, Եվրոպայի ճարտարագիտական համալսարանների միություն, ORCID[5][6], Եվրոպայի համալսարանների միություն[7], Netval Research Universities Network?[8], Open Education Global?[9], European Open Science Cloud Association?[10] և ASEAN European Academic University Network?[11] |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Միլան |
Կայք | polimi.it(իտալ.)(անգլ.)(չին.) |
Politecnico di Milano Վիքիպահեստում |
Համալսարանը Միլանում ունի երկու մասնաշենք, որտեղ տեղակայված են հետազոտական և ուսուցման գործընթացների մեծ մասը, ինչպես նաև այլ մասնաշենքեր Լոմբարդիայի և Էմիլիա Ռոմանիայի 5 քաղաքներում։ Գլխամասն ու կենտրոնական գրասենյակները գտնվում են Միլանի Città Studi պատմական մասնաշենքում։
2014-2015 թվականներին Իտալական համալսարանների CENSIS-Repubblica վարկանիշային ցանկում այն համարվել է Իտալիայի լավագույն խոշոր համալսարաններից մեկը և լավագույնը ճարտարագիտության բնագավառում[12] և ըստ «QS World University Rankings»՝ դասվել է աշխարհի տեխնիկական համալսարանների շարքում 20-րդը[13], 11-րդը դիզայնի բնագավառում, 24-րդը՝ ճարտարագիտության, 14-րդը՝ ճարտարապետության[14][15]։
Համալսարանի հայտնի շրջանավարտներից է 1963 թվականին քիմիայի Նոբելյան մրցանակակիր Ջուլիո Նատան։