Միջնորմի ինքնաբուխ էմֆիզեմա
From Wikipedia, the free encyclopedia
Միջնորմի ինքնաբուխ էմֆիզեմա (սպոնտան պնևմոմեդիաստինում, Համանի համախտանշ), հազվադեպ հանդիպող, առանց որոշակի հստակեցված պատճառի ինքնուրույն հիվանդություն, որի ժամանակ դիտվում է միջնորմի բջջանքի օդով ինֆիլտրացիա, բնութագրվում է բարորակ ընթացքով։ Հիվանդությունն առավել հաճախ դրսևորվում է ախտանշանների հետևյալ եռյակով՝ հետկրծոսկրային ցավ, դժվարաշնչություն և պարանոցի փքվածություն, ինչը պայմանավորված է փափուկ հյուսավածքների էմֆիզեմայով։ Միջնորմի ինքնաբուխ էմֆիզեման բնութագրվում է բարենպաստ ելքով․ որպես կանոն, պահպանողական թերապիայի արդյունքում բավականին արագ տեղի է ունենում ախտանիշների աստիճանական և անհետք վերացում։ Ինքնաբուխ պնևմոմեդիաստինումի յուրահատկությունն է հանդիսանում այն, որ կրծքային վիրաբույժները, բախվեով այս բարորոակ ընթացք ունեցող հիվանդության հետ, հարկադրված են բացառել այլ, կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունները, ինչպիսիք են՝ կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը կամ թափածակումը, շնչափողի վնասումը, մեռուկացնող միջնորմաբորբը և այլն[1][2][3][4][5][6]։
Միջնոորմի ինքնաբուխ էմֆիզեմա Spontaneous Pneumomediastinum | |
---|---|
ԿՏ–պատկեր։ Ինքնաբուխ պնևմոմեդիաստինումով հիվանդի մոտ միջնորմի ինքնաբուխ էմֆիզեմա | |
Տեսակ | հիվանդություն |
Բժշկական մասնագիտություն | թոքաբանություն |
ՀՄԴ-9 | 518.1 |
ՀՄԴ-10 | J98.2 |