Միտիլինի (քաղաք)
From Wikipedia, the free encyclopedia
Միտիլինի, Միտիլենե, կամ Միտիլենա (հուն․՝ Μυτιλήνη), քաղաք Հունաստանում։ Էգեյան ծովի Լեսբոս կղզու ամենամեծ քաղաքը՝ համանուն համայնքի վարչական կենտրոնը՝ Լեսբոսի ծայրամասային միավորը՝ Հյուսիսային Եգեյան կղզիների ծայրամասը։ Հույները Լեսբոս կղզին ավելի հաճախ նրա գլխավոր քաղաքի և նավահանգստի անունով անվանել են «Միտիլինի»։ Ծովի մակարդակից ունի 20 մ բարձրություն։ 2011 թվականի տվյալներով՝ բնակչությունը կազմել է 27 871 մարդ։
Արագ փաստեր Միտիլինի, Տեսակ ...
Միտիլինի | |
---|---|
Տեսակ | քաղաք |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածք | Mytilene Municipality? և Commune of Mytilini? |
ԲԾՄ | 8 մետր |
Մակերես | 107,46 կմ² |
Աշխարհագրական տեղադրություն | Լեսբոս |
Փակել
ΕΟ36 ավտոճանապարհը Միտիլինին կապում է Կալոնի քաղաքի հետ։ Միտիլինիից դեպի հարավ-արևմուտք գտնվում է Օդիսեաս Էլիտիսի անվան միջազգային օդանավակայանը։
Միտիլինի նավահանգիստը լաստանավերով կապված է Լեմնոս, Քիոս կղզիներին և թուրքական Այվալըք քաղաքին։ Միտիլինի նավահանգստից նավեր են գնում նաև Պիրեյոս և Սալոնիկ քաղաքներ։