Մյուզլե
From Wikipedia, the free encyclopedia
Մյուզլե (ֆր.՝ Muselet, museler-ից` «դնչկալ հագնել»), մետաղալարե սանձիկ, որը պահում է փրփրուն և թշշան գինիների խցանը[1]։
Որպեսզի շամպայնի շիշը փակող խցանը դիմանա գազի ճնշմանը և խցանը ինքնաբերաբար դուրս չթռչի, վերևից խցանին ագուցվում է մյուզլե` մետաղալարե հատուկ սանձիկ, որը խցանը ֆիքսում է շշի բերանին։ Մյուզլեն պատրաստվում է 0,7-1,0 մմ հաստությամբ ցածրածխածնային պողպատե ցինկապատ կամ արծնապատ մետաղալարից։ Մյուզլեն ագուցում են խցանին և ամրացնում շշերի բերանի եզրապսակի տակ կիսամեխանիկական մեքենաներով, կիսաավտոմատներով կամ ավտոմատներով։ Երբեմն ավելի լավ ամրացնելու համար մյուզլեն ագուցելուց առաջ խցանի վրա դնում են լրացուցիչ մետաղաթիթեղ[2]։