Մյուլֆիերթլյան նապաստակաորս
From Wikipedia, the free encyclopedia
Մյուլֆիերթլյան նապաստակաորս (գերմ.՝ Mühlviertler Hasenjagd), մասշտաբային ռազմական հանցագործություն, որն իրականացվել է նացիստների կողմից 1945 թվականի փետրվարին, որի շրջանակներում ՍՍ-ի, Վերմախտի, Հիտլերյուգենդ կազմակերպությունների անդամները տեղի բնակչության աջակցությամբ հետապնդել և դաժանորեն հաշվեհարդար են տեսել Ավստրիայի Մյուլֆիերթլ շրջանում գտնվող Մաուտհաուզեն համակենտրոնացման ճամբարից փախած 410 խորհրդային ռազմագերիների նկատմամբ։ Այս դեպքը Մաուտհաուզեն համակենտրոնացման ճամբարում տեղի ունեցած միակ մասսայական փախուստն էր։ Փախուստի դիմածներից որոշ գերիներ այդպես էլ չեն հայտնաբերվել[1][2][3]։
ՍՍ-ի փաստաթղթերի համաձայն այդ գործողությունը անվանվում էր գերմ.՝ Mühlviertler Hasenjagd, ինչը գերմաներենից թարգմանաբար նշանակում է «Մյուլֆիերթլ շրջանում նապստակների որս» կամ «Մյուլֆիերթլյան նապաստակաորս»[1]։