Մոլդե ՖԱ
ֆուտբոլային ակումբ / From Wikipedia, the free encyclopedia
«Մոլդե» (նորվ.՝ Molde Fotballklubb), նորվեգական ֆուտբոլային ակումբ, որը տեղակայված է համանուն քաղաքում։ Հանդես է գալիս Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում (Թիփելիգա):Կազմավորվել է 1911 թվականի հունիսի 3-ին։ Սեփական հարկի տակ անցկացվող հանդիպումները անցկացնում է 11800 հանդիսականի տարողունակությամբ «Աքեր» մարզադաշտում[1]։
MFK | ||||
Ամբողջական անուն | Մոլդե ֆուտբոլային ակումբ նորվ.՝ Molde Fotballklubb | |||
---|---|---|---|---|
Գույներ | Կապույտ-ճերմակ | |||
Հիմնադրում | Հունիսի 19, 1911 | |||
Երկիր | Նորվեգիա | |||
Քաղաք | Մոլդե | |||
Մարզադաշտ | Աքեր մարզադաշտ, Մոլդե | |||
Տարողունակություն | 11800 | |||
Նախագահ | Օիսթեն Ներլան | |||
Մարզիչ | Օլե Գուննար Սուլշեր | |||
Կայք | ||||
Լիգա | Թիփելիգա | |||
2022 | 1. | |||
|
Ակումբը հանդիսանում է Թիփելիգայի գործող չեմպիոն, որին առաջին անգամ տիրել է 2011 թվականին։ Բացի այդ «Մոլդե» ակումբը հանդիսանում է Թիփելիգայի յոթակի արծաթե մեդալակիր, Նորվեգիայի գավաթի առաջնության քառակի գավաթակիր և եռակի հավակնորդ[1]։
«Մոլդեի» գլխավոր մարզիչը Օլե Գուննար Սուլշերն է, ով այդ պաշտոնին է նշանակվել 2011 թվականի հունվարի 1-ին և ակումբում մարզչական գործունեության առաջին տարում գրավել Նորվեգիայի չեմպիոնի կոչումը։ Ակումբի ավագն է Դանիել Բերգ Հեսթադը, ով հանդիսանում է ակումբի կազմում անցկացրած խաղերի ռեկորդակիր[1]։