Մոխրոտը
From Wikipedia, the free encyclopedia
«Մոխրոտը» (ֆր.՝ Cendrillon, գերմ.՝ Aschenputtel), արևմտաեվրոպական հեքիաթ։ Առավել հայտնի են Շառլ Պերոյի, Գրիմ եղբայրների և Ջամբատիստա Բազիլեի մշակումները։ Սա ամենահայտնի «թափառող սյուժեներից» մեկն է, աշխարհի տարբեր ժողովուրդների մոտ հանդիպում են հեքիաթի հազարից ավելի տարբերակներ[2][3]։
Մոխրոտը | |
---|---|
Տեսակ | ժողովրդական հեքիաթ և հեքիաթային սյուժե |
Ժանր | հեքիաթ[1] |
Կերպար(ներ) | Մոխրոտիկ, Fairy godmother?, The evil stepmother?, Prince?, elder ugly sister? և younger ugly sister? |
Նկարագրում է | Cinderella universe? |
Cinderella Վիքիպահեստում |
Հեքիաթի հայտնի ամենավաղ տարբերակը հայտնաբերվել է եգիպտական պապիրուսներում[4]։ Հեքիաթի գլխավոր հերոսուհին՝ Ռոդոպիս անունով աղջիկը, ծնվել է Հունաստանում։ Նրան առևանգել էին ծովահենները, ովքեր աղջկան տարել էին Եգիպտոս և վաճառել ստրկություն։ Տերը նրա համար գնել էր կաշվե ոսկեզօծ գեղեցիկ սանդալներ։ Մինչ Ռոդոպիսը լողում էր գետում, բազեն (այդ բազեն Գոռ աստվածն էր) գողանում է նրա սանդալները և տանում տալիս փարավոնին։ Սանդալներն այնքան փոքրիկ ու գեղեցիկ էին, որ փարավոնն անմիջապես հրամայում է գտնել աղջկան։ Երբ նա գտնում է Ռոդոպիսին՝ Մոխրոտին, ամուսնանում է նրա հետ։