Մոնտանա
From Wikipedia, the free encyclopedia
Մոնտանա (անգլերեն՝ Montana), նահանգ ԱՄՆ-ի հյուսիսարևմտյան մասում։ Այն հյուսիսում սահմանակցում է Կանադային։ Նահանգի անվանումը գալիս է իսպաներեն montaña (լեռ) բառից։ Մոնտանան ունի մի քանի մականուններ, սակայն ոչ մեկը պաշտոնական չէ` ներառյալ «Մեծ երկնքի երկիր» և «Գանձերի նահանգ» և հաճախ նաև կոչում են «Փայլող լեռների երկիր» կամ «Վերջին լավագույն վայր»[2]։ Մոնտանան տարածքով 4-րդն է ԱՄՆ նահանգների մեջ, սակայն բնակչությամբ 44-րդն է, իսկ բնակչության խտությամբ` 48-րդը։ Մոնտանայի արևմուտքի մեկ երրորդը պատված է լեռներով։ Մոնտանայում հաշվվում է 77 լեռնաշղթա։
Մոնտանա անգլ.՝ Montana | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Երկիր | ԱՄՆ | |||||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ | |||||
Հիմն | Montana? | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | ԱՄՆ | |||||
Վարչկենտրոն | Հելենա | |||||
Ամենաբարձր կետ | Granite Peak? | |||||
ԲԾՄ | 1035 մետր | |||||
Օրենսդրական մարմին | Montana Legislature? | |||||
Դատական մարմին | Montana Supreme Court? | |||||
Միության մուտք | նոյեմբերի 8, 1889 (41-րդ) | |||||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն | |||||
Բնակչություն | ▲1 084 225 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (44 տեղ) | |||||
Տարածք | 381 154 կմ² (4 տեղ) | |||||
Հիմնադրված է | նոյեմբերի 8, 1889 թ. | |||||
Սահմանակցում է | Բրիտանական Կոլումբիա, Ալբերտա, Սասկաչևան, Հյուսիսային Դակոտա, Հարավային Դակոթա, Վայոմինգ, Այդահո և Հյուսիսարևմտյան տարածքներ | |||||
Ժամային գոտի | UTC-7 և Ամերիկա/Դենվեր | |||||
Հապավում | MT և Mont. | |||||
Փոխարինեց | Montana Territory? | |||||
ISO 3166-2 կոդ | US-MT | |||||
Անվանված է | լեռ | |||||
Մականուն | Big Sky Country և Treasure State | |||||
Միության մուտք | նոյեմբերի 8, 1889 (41-րդ) | |||||
mt.gov(անգլ.) | ||||||
Տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության վրա, ներառյալ անասնապահությունը և հացահատիկային բույսերի մշակումը։ Տնտեսության մյուս հիմնական ճյուղերից է հանքարդյունաբերությունը` այդ թվում գազը, նավթը, ծանր լեռնային ապարները, նաև արագ զարգանում է տուրիզմը[3]։ Առողջապահությունը, ծառայությունը և պետական հատվածը նույնպես շատ կարևոր դեր ունեն նահանգի տնտեսության մեջ[4]։ Միլիոնավոր զբոսաշրջիկներ ամեն տարի այցելում են Գլեյշար ազգային այգի, Փոքր Բիգհորնի ճակատամարտի ազգային հուշարձան և Ելոուսթոուն ազգային այգի[5]։