Մորգանա փերի
From Wikipedia, the free encyclopedia
Մորգանա փերի (տարբերակներ․ հին վալերեն Morcant ← môr «ծով» + cant «շրջան» անունից, հին շոտլանդերեն Mórríghan ← Mhór Rioghain «Մեծ Թագուհի» անունից, որը նվիրված էր պատերազմի, ճակատամարտերի և մահվան կելտական աստվածուհուն), կախարդուհի, արթուրական շրջանի անգլիական լեգենդների կերպար, Արթուր արքայի համամայր քույրը և միևնույն ժամանակ նրա սիրուհին։ Մորգանա փերու գլխավոր շնորհը բուժելն (ոչ ավանդական բժշկություն) էր։
Իր կերպարը շատ անգամ ձուլում են Արթուրի սանուհի, քրոջ Մորգազի կերպարի հետ, ով երբեք կախարդուհի չի եղել, բայց իր եղբայր Արթուրից ինցեստով երեխա է ունեցել՝ Մորդրդին։ Մորդրեդը Արթուրին կործանողն էր։
Մորգանա փերու պատվին է անվանվել օպտիկական «մորգանի ֆատա» երևույթը։