Մոր Յոկայի
From Wikipedia, the free encyclopedia
Մոր Յոկայի (հունգարերեն՝ Jókai Mór [ˈmoːr ˈjoːkɒi], ծնյալ Մորից Յոկայի[8], փետրվարի 18, 1825(1825-02-18)[1][2][3][…], Կոմառնո, Komárom County - մայիսի 5, 1904(1904-05-05)[1][2][4][…], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[5]), Հունգարիայից դուրս հայտնի է նաև որպես Մաուրուս Յոկայի (Maurus Jokai) կամ Մաուրիտիուս Յոկայի (Mauritius Jókai)[9], 19-րդ դարի հունգարացի վիպասան, թատերագիր, հեղափոխական։ Եղել է 1848 թվականի հունգարական հեղափոխության ակտիվ մասնակիցներից և առաջնորդներից մեկը։ Յոկայիի ռոմանտիկ վեպերը մեծ ժողովրդականություն էին վայելում ոչ միայն իր հայրենի Հունգարիայում, այլև նրա սահմաններից դուրս, մասնավորապես՝ վիկտորիական դարաշրջանի Անգլիայում, որտեղ նրան համեմատում էին Չարլզ Դիքենսի հետ[10][11]։ Նրա ստեղծագործությունների մեծ սիրահարներից ու երկրպագուներից էր նաև անձամբ Վիկտորյա թագուհին[12]։
Մոր Յոկայի հունգ.՝ Jókai Mór | |
---|---|
Ծննդյան անուն | հունգ.՝ Ásvay Jókay Móric |
Ծնվել է | փետրվարի 18, 1825(1825-02-18)[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոմառնո, Komárom County |
Վախճանվել է | մայիսի 5, 1904(1904-05-05)[1][2][4][…] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[5] |
Գերեզման | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, քաղաքական գործիչ և լրագրող |
Լեզու | հունգարերեն |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Կրթություն | Grammar School of Reformed College? (1842) |
Ուշագրավ աշխատանքներ | The Man with the Golden Touch? |
Անդամակցություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
Կուսակցություն | Resolution Party?[6], Left Centre?[6] և Liberal Party?[7] |
Ամուսին | Róza Laborfalvi? և Bella Nagy? |
Ազգականներ | Mari Váli? |
Mór Jókai Վիքիպահեստում |