Մուկդենի ճակատամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Մուկդենի ճակատամարտ, 奉天会戦 (ճապ.՝ Hōten kaisen) ռուս.՝ Мукденское сражение, անգլ.՝ Battle of Mukden, խոշորագույն ցամաքային ճակատամարտերից մեկը, որը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմից առաջ։ Մուկդենի ճակատամարտը ռուս-ճապոնական պատերազմի վերջին և ամենավճռական խոշոր ցամաքային ճակատամարտը[7], տեղի է ունեցել 1905 թվականի փետրվարի 20-ից մինչև նույն թվականի մարտի10-ը՝ Ճապոնիայի և Ռուսաստանի միջև Մանջուրիայի Մուկդեն քաղաքի մոտ։ Քաղաքն այժմ կոչվում է Շենյան։ Այն հանդիսանում է Չինաստանի Լյաոնինգ կամ Լյաոնին նահանգի մայրաքաղաքը։
Մուկդենի ճակատամարտ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ռուս-ճապոնական պատերազմի մաս | |||||||||
Ռուսական դաշտային թնդանոթը՝ Մուկդենի ճակատամարտի ժամանակ կրակելիս | |||||||||
| |||||||||
Պատերազմող կողմեր | |||||||||
Զորահրամանատարներ և առաջնորդներ | |||||||||
Օյամա Իվաո |
Ալեքսեյ Կուրոպատկին | ||||||||
Ուժեր | |||||||||
270,250 զորք
992 թնդանոթ 200 գնդացիր[2] |
340,000 զորք[3] 1,219 թնդանոթ 88 գնդացիր | ||||||||
Զոհեր և կորուստներ | |||||||||
Ընդամենը՝ 77,504 |
Ընդամենը՝ 88,352
|
Մուկդենի ճակատամարտին մասնակցել է 610,000 մարտիկ։ Ճակատամարտի արդյունքում զոհվել է նրանցից 164,000-ը։ Այդպիսով՝ Մուկդենի ճակատամարտը ժամանակակից դարաշրջանի ամենամեծ ճակատամարտն էր Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և, հնարավոր է, այդ պահին համաշխարհային պատմության ամենամեծ ճակատամարտը[8]։ Մուկդենի ճակատամարտի մասշտաբները, հատկապես ծախսվող զինամթերքի քանակով, աննախադեպ էին համաշխարհային պատմության մեջ։ Մուկդենի ճակատամարտի ընթացքում՝ տասը օրից մի փոքր ավելի տևած տեղի ունեցած բոլոր բաղկացուցիչ մարտերի ընթացքում միայն ճապոնական կողմը կրակել է 20 միլիոն 110 հազար հրացանային և գնդացրային փափուշտ և 279 հազար 394 հրետանային արկ։ Իսկ ռուսներն ավելի շատ են կրակել, քան ճապոնական կողմը։ Միայն ճապոնական կողմի կրակած զինամթերքի քանակությունը համարժեք է գերմանական բանակի զինամթերքի սպառմանը ողջ 191-օրյա ֆրանս-պրուսական պատերազմի ընթացքում;[9]
Ճապոնացիները ցույց տվեցին իրենց գերազանցությունը մի ճակատամարտի ընթացքում, որտեղ ռուսներն ավելի շատ կենդանի ուժ, զենք ու զինամթերք, սպառազինություն ունեին (ռուսական զորքերըը՝ 350.000 զինվոր և սպա, ճապոնական զորքերը՝ 270.000 զինվոր և սպա)[10]։ Մուկդենի ճակատամարտը ցույց տվեց, որ եվրոպական տիպի բանակները, ինչպիսի բանակ է, մասնավորապես համարվում ռուսական կայսերական բանակը, այլևս ինքնաբերաբար չէին գերազանցում այլ ազգերի բանակներին և կարող էին նույնիսկ ճակատարատում վճռական պարտություն կրել ոչ եվրոպական բանակից, ինչպիսին էր ճապոնականը։