Մ4 (ինքնաձիգ)
From Wikipedia, the free encyclopedia
Մ4 (M4, զորային ինդեքս և անվանում՝ Carbine, 5.56 mm, M4, արտադրողի գործարանային ինդեքս՝ Colt Model 920), ինքնաձիգ կարաբին, որ ստեղծվել է Միացյալ Նահանգներում М16А2 հրացանի հիման վրա և սկզբում նախատեսված է եղել մարտական մեքենաների անձնակազմերի և ռազմական տեխնիկայի հաշվարկների սպառազինման համար։
Մ4 | |
---|---|
Տեսակ | հրազենային մոդել |
Ենթատեսակ | Կարաբին, ինքնաձիգ և AR-15 style rifle? |
Երկիր | ԱՄՆ |
Ծառայության ընդունման տարի | 1994 |
Պատերազմներ | Աֆղանական պատերազմ |
Արտադրող | Colt's Manufacturing Company, Lewis Machine and Tool Company?, Bushmaster Firearms International, U.S. Ordnance?, Remington Arms?, SME Ordnance? և FN Herstal |
Փամփուշտի տեսակ | 5.56×45 մմ ՆԱՏՕ |
Չնայած դրան՝ ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությունը Մ4 կարաբինն ընդունել է որպես միասնական ամերիկյան հատուկ գործողությունների բոլոր ուժերի համար։ Ներկայում դրան է անցել նաև ԱՄՆ ամբողջ բանակը, քանի որ կարճացված կարաբինն ավելի հարմար է ժամանակակից պայմաններում, երբ բանակի մեծ մասը կազում են մոտոհետևակազորը, մարտական մեքենաների անձնակազմերն ու օժանդակ զորքերը, և այդ հարմար լինելը ավելի քան փոխհատուցում է նրա բնութագրիչ առանձնահատկությունների չնչին պակասությունները հրացանի համեմատ։
Մ4-ի հիմնական տարբերությունները М16А2-ից ավելի կարճ փողն ու հանովի հեռադիտակային հավելվածն են։ Colt Model 921 (M4A1) զենքը Մ4-ից տարբերվում է կրակոցի ռեժիմով՝ SAFE/SEMI/AUTO, իսկ մյուս բոլոր չափանիշներով լիովին համընկնում է Մ4-ի հետ։