Յադ Վաշեմ
From Wikipedia, the free encyclopedia
Յադ Վաշեմ (եբրայերեն՝ יָד וַשֵׁם - հայերեն՝ «հիշողություն և անուն»), Իսրայելում Հոլոքոստի զոհերի հիշատակին կառուցված պաշտոնական հուշարձան։ Հիմնադրվել է 1953 թվականին՝ Երուսաղեմի Հիշողության լեռան արևմտյան լանջի՝ Հերցլ սարի վրա, ծովի մակարդակից 804 մետր բարձրության վրա ու կից է Երուսաղեմի անտառին։ Համալիրն ընդգրկում է 18 հեկտար տարածք, բաղկացած է Հոլոքոսթի պատմության թանգարանից, Երեխաների հուշարձանից ու Հիշողության պատից։ Այստեղ է գտնվում նաև Հոլոքոսթի ուսումնասիրությունների միջազգային դպրոց-ինստիտուտը։ Իսկ Աշխարհի արդարակյացների այգին յուրահատուկ հարգանքի տուրք է բոլոր այն մարդկանց, ովքեր Հոլոքոսթի ընթացքում հրեաների են փրկել։ Արևմտյան պատից հետո Յադ Վաշեմը, որի մուտքն ազատ է,համարվում է զբոսաշրջիկների կողմից այցելվող երկրորդ վայրն Իսրայելում։
Յադ Վաշեմ | |
---|---|
Տեսակ | գիտահետազոտական ինստիտուտ, արխիվ, documentation centre?, հուշահամալիր, production team?, հրատարակչություն, թանգարան, պատմության թանգարան և statutory corporation? |
Երկիր | Իսրայել[1][2][3] |
Տեղագրություն | Երուսաղեմ[1][2] |
Վայր | Հերցլի լեռ[2] |
Կազմված է | Yad Vashem Collection? |
Հասցե | ת.ד. 3477, ירושלים 91034[3] |
Հիմնադրվել է | 1953[4] |
Տնօրեն | Ronen Plot? |
Կայք | yadvashem.org(անգլ.) և yadvashem.org/he.html(եբրայերեն) |