Յան Շվերմա
From Wikipedia, the free encyclopedia
Յան Շվերմա (չեխ.՝ Jan Šverma, մարտի 23, 1901(1901-03-23)[1][2][3][…], Մնիխովո Հրադիշտե[4][2][3][…] - նոյեմբերի 10, 1944(1944-11-10)[4][2][5][…], Նիժնիե Տատրի, Սլովակիա), չեխոսլովակ կոմունիստական ակտիվիստ, լրագրող, իրավաբան, նախկին Չեխոսլովակիայի հերոս (հետմահու, 1969)։
Յան Շվերմա չեխ․՝ Jan Šverma | |
---|---|
Ծնվել է | մարտի 23, 1901(1901-03-23)[1][2][3][…] |
Ծննդավայր | Մնիխովո Հրադիշտե[4][2][3][…] |
Մահացել է | նոյեմբերի 10, 1944(1944-11-10)[4][2][5][…] (43 տարեկան) |
Մահվան վայր | Նիժնիե Տատրի, Սլովակիա |
Գերեզման | Մնիխովո Հրադիշտե և Օլշանի գերեզմանատուն[6] |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա |
Ազգություն | չեխ |
Կրթություն | Միջազգային լենինյան դպրոց և Պրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[7] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող և լրագրող |
Ամուսին | Marie Švermová? |
Զբաղեցրած պաշտոններ | պառլամենտի անդամ |
Կուսակցություն | Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Jiřina Kopoldová?[8] |
Jan Šverma Վիքիպահեստում |
1921 թվականին դարձել է Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) անդամ։ 1924 թվականին եղել է ՉԿԿ-ի օրգան «Վեչերնի ռուդե պրավո» թերթի խմբագիրը։ 1926—1928 թվականներին սովորել է Լենինյան դպրոցում (Մոսկվա)։ 1929 թվականին դարձել է ՉԿԿ ԿԿ և Քաղբյուրոյի անդամ, 1935 թվականին՝ Կոմինտերնի գործկոմի անդամության թեկնածու, 1935—1938 թվականներին՝ Չեխոսլովակիայի ազգային ժողովի պատգամավոր (ՉԿԿ-ից), 1936—1938 թվականներին՝ ՉԿԿ կենտրոնական օրգան «Ռուդե պրավո»-ի գլխավոր խմբագիր։
1938 թվականին, Մյունխենի համաձայնագրի կնքումից հետո աշխատել է ՉԿԿ արտասահմանյան բյուրոյում, սկզբում՝ Փարիզում, 1940 թվականից՝ Խորհրդային Միությունում։ Մասնակցել է 1944 թվականի Սլովակյան ազգային ապստամբությանը, որի ժամանակ էլ զոհվել է։
Գրել է Չեխոսլովակիայի պատմության, ազգային հարցի վերաբերյալ աշխատություններ։