Յուջին Սերնան
From Wikipedia, the free encyclopedia
Յուջին Էնդրյու (Ջին) Սերնան (անգլ.՝ Eugene Andrew «Gene» Cernan, մարտի 14, 1934(1934-03-14)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4][5] - հունվարի 16, 2017(2017-01-16)[6][7][8][…], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[7]), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ռազմածովային նավատորմի 3-րդ կարգի կապիտան։
Յուջին Սերնան անգլ.՝ Eugene Cernan | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1934(1934-03-14)[1][2][3][…] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4][5] |
Մահացել է | հունվարի 16, 2017(2017-01-16)[6][7][8][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[7] |
Գերեզման | Տեխաս նահանգի գերեզմանատուն[9] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Պերդյու համալսարան և ԱՄՆ ՌԾՈւ սպայական կադրերի որակավորման բարձրացման դպրոց |
Մասնագիտություն | ռազմածովային սպա, տիեզերագնաց, կործանիչ օդաչու, ինքնակենսագիր, գործարար, aeronautical engineer և naval aviator |
Աշխատավայր | ՆԱՍԱ |
Պարգևներ և մրցանակներ | |
Eugene A. Cernan Վիքիպահեստում |
Ավարտել է Լաֆայեթի (նահանգ Ինդիանա) Փերդյուի համալսարանը (ստացել գիտությունների բակալավրի աստիճան) և Մոնթերեյի (նահանգ Կալիֆոռնիա) ԱՄՆ-ի ռազմածովային դպրոցը (ստացել գիտությունների մագիստրոսի աստիճան)։
Միացյալ Նահանգների տիեզերագնացների խմբում ընդգրկվել է 1963 թվականին։ 1966 թվականի հունիսի 3-6-ը, Թոմաս Ստաֆորդի հետ, որպես 2-րդ օդաչու, թռիչք է կատարել «Ջեմինի-9» տիեզերանավով։ 1969 թվականի մայիսի 18—26-ը, Թոմաս Ստաֆորդի և Ջոն Յանգի հետ, որպես լուսնախցիկի օդաչու, «Ապոլլոն 10» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ 1972 թվականի դեկտեմբերի 7—9-ը՝ Հարիսոն Շմիդտի և Ռոլանդ Էվանսի հետ, որպես հրամանատար, «Ապոլլոն-17» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։
Սենանը տիեզերքում (երեք թռիչքների ընթացքում) եղել է 566 ժ 16 ր։