Յուրի Օլեշա
From Wikipedia, the free encyclopedia
Յուրի Կառլովիչ Օլեշա (ռուս.՝ Ю́рий Ка́рлович Оле́ша, փետրվարի 19 (մարտի 3), 1899[1][2], Կրոպիվնիցկի, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 10, 1960(1960-05-10)[3][4][5][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3][1]), ռուս խորհրդային գրող։ 1924 թվականին գրել է «Երեք հաստլիկները» (հայերեն հրատարակություն 1935, համանուն կինոնկար՝ 1967) վեպ-հեքիաթը։ «Նախանձ» (1927, հայերեն հրատարակություն 1977) վեպը, որով հայտնի է դարձել Օլեշա-վիպասանի անունը, արտացոլում է հնի խորտակման և նորի արարման բուռն ժամանակաշրջանը․ միաժամանակ գրողին հուզել է այն հարցը, թե արդյո՞ք «արդյունաբերական» դարը չի աղքատացնի մարդու հոգեկան աշխարհը։ 1931 թվականին լույս է տեսել տարբեր տարիների պատմվածքներն ամփոփող «Բալի կորիզ» ժողովրդական, իսկ Վս․ Մեյերխոլդի անվան թատրոնում ներկայացվել է Օլեշայի «Բարեգործությունների ցուցակ» պիեսը։ Օլեշան գրել է նաև «Խստաբարո պատանին» (1934) կինոպիեսը, հանդես եկել հոդվածներով (գրական թեմաներով), ակնարկներով, հուշերով։ Նրա մահից հետո է լույս տեսել «Ոչ մի օր առանց տողի» գիրքը (1961)՝ օրագրային և կենսագրական բնույթի գրառումների մի համաձուլվածք, որ գրողը մտահղացել է որպես վեպ իր կյանքի մասին։ Օլեշայի ստեղծագործությունները թարգմանվել են արտասահմանյան շատ լեզուներով։
Յուրի Օլեշա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19 (մարտի 3), 1899[1][2] |
Ծննդավայր | Կրոպիվնիցկի, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 10, 1960(1960-05-10)[3][4][5][…] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3][1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Գրական անուն | Зубило |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր, սցենարիստ, վիպասան և գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Richelieu Lyceum? |
Ժանրեր | արձակ, երգիծանք, քնարապատմողական, հեքիաթ, վեպ և հրապարակախոսություն |
Ուշագրավ աշխատանքներ | Նախանձ և Երեք հաստլիկները |
Yury Olesha Վիքիպահեստում |