Նատալի Գուլե
ֆրանսիացի քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Նատալի Գուլե (ֆր.՝ Nathalie Goulet, մայիսի 24, 1958(1958-05-24)[1], Բուլոն Բիյանկուր), ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի պատգամավոր 2007 թվականից[2]։ Նատալի Գուլեն ընտրվել է պատգամավոր Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Օրնի դեպարտամենտից[2]։
Նատալի Գուլե Nathalie Goulet | |||
Նատալի Գուլեն 2014 թվականին | |||
| |||
---|---|---|---|
2007 թվական | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան | ||
Ազգություն | ֆրանսիացի | ||
Ծննդյան օր | մայիսի 24, 1958(1958-05-24)[1] (65 տարեկան) | ||
Ծննդավայր | Բուլոն Բիյանկուր | ||
Քաղաքացիություն | Ֆրանսիա | ||
Ամուսին | Daniel Goulet? | ||
Կայք՝ | senateurgoulet.fr | ||
Գուլեն հանդիսանալով «Ժողովրդավարների և անկախների միություն» կուսակցության անդամ[2], Ֆրանսիայի խորհրդարանում հանդես է գալի «Ցենտրիսների միություն» խմբակցության կազմում։ Արտաքին գործերի և պաշտպանության ուժերի հանձնաժողովի անդամ է։
Սենատում Գուլեն աջակցում է Իրանի հետ միջուկային բանակցություններին, ինչպես նաև պաղեստինցի և ադրբեջանցի փախստականների աջակցության հանձնառությանը։
Գուլեն աջակցել է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին[3], միևնույն ժամանակ հանդես գալով Թուրքիայի և արաբական երկրների հետ Ֆրանսիայի հարաբերությունների կարգավորման և ընդլայնման դիրքերից։ Վերջինս քննադատական վերաբերմուն ունի արևմտյան ուժերի՝ Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ տարվող քաղաքական կուրսի հանդեպ։
Նատալի Գուլեն ժամանակի ընթացքում ձեռք է բերել Ֆրանսիայի օրենսդիրի ամենաթուրքամետ խորհրդարանականի համբավ։ 2016 թվականին՝ Քառօրյա պատերազմի ժամանակահատվածում, նա կոչ է արել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դատապարտել «Հայաստանի ագրեսիան ընդդեմ Ադրբեջանի»[4]։ 2014 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից պարգևատրվել է «Ոսկե չինար» պարգևով։
2022 թվականին՝ Ուկրաինական ճգնաժամի և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության սանձազերծած պատերազմի համատեքստում, Նատալի Գուլեն պահանջել է դադարեցնել նեոնացիզմը Ուկրաինայում[5]։