Նելսոն Ստեփանյան փողոց (Ստեփանակերտ)
From Wikipedia, the free encyclopedia
Նելսոն Ստեփանյան փողոց, փողոց Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։ Փողոցը սկսվում է Ստեփանակերտի Հանրապետական մարզադաշտից, ապա զուգահեռաբար անցնելով՝ Վերածննդի հրապարակի կողքով և հատվելով՝ Գարեգին Նժդեհի, Հակոբ Հակոբյան, Գրիգոր Լուսավորչի փողոցներով, ավարտվում է Անդրանիկի փողոցում։ Փողոցն անվանակոչվել է ի պատիվ հայ օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի։
Արագ փաստեր Նելսոն Ստեփանյան փողոց, Երկիր ...
Նելսոն Ստեփանյան փողոց | |
---|---|
Երկիր | Արցախ |
Շրջան | Ստեփանակերտ |
Գտնվում է | Ստեփանակերտ |
Անվանվել է | Նելսոն Ստեփանյան |
Փակել
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական զինված ուժերի լայնամասշտաբ ագրեսիայի և Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ զտումների հետևանքով ամբողջովին հայաթափվել է Ստեփանակերտ քաղաքը և անցել ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ[1][2]։