Նե Վին
Բիրմայի բանակի նախկին գեներալ, Բիրմայի վարչապետ և Բիրմայի նախագահ / From Wikipedia, the free encyclopedia
Նե ՎիՆ (բիրմաներեն՝ နေဝင်, մայիսի 24, 1911(1911-05-24)[1], Paungdale, Pyay District, Bago Region, Բրիտանական Բիրմա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - դեկտեմբերի 5, 2002(2002-12-05)[2][3][4], Յանգոն, Մյանմա), Բիրմայի քաղաքական և ռազմական գործիչ, Սոցիալիստական Բիրմայի ռազմական դիկտատոր (1962-1988)։
Նե Վին անգլ.՝ Ne Win, բիրմաներեն՝ နေ၀င်း, անգլ.՝ Shu Maung և բիրմաներեն՝ ရှုမောင် | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24, 1911(1911-05-24)[1] |
Ծննդավայր | Paungdale, Pyay District, Bago Region, Բրիտանական Բիրմա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 5, 2002(2002-12-05)[2][3][4] (91 տարեկան) |
Մահվան վայր | Յանգոն, Մյանմա |
Քաղաքացիություն | Մյանմա |
Ազգություն | բամար |
Մայրենի լեզու | բիրմաներեն |
Կրոն | Թհերավադա և բուդդայականություն |
Կրթություն | Ռանգունի համալսարան |
Մասնագիտություն | սպա, քաղաքական գործիչ և զորավար |
Ամուսին | June Rose Bellamy? |
Զբաղեցրած պաշտոններ | Մյանմայի նախագահ, Մյանմաի վարչապետ, Union Revolutionary Council? և Բիրմանական սոցիալիստական ծրագրի կուսակցություն |
Կուսակցություն | Ազգային ազատության հակաֆաշիստական լիգա և Բիրմանական սոցիալիստական ծրագրի կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Սանդար Վին |
Ստորագրություն | |
Ne Win Վիքիպահեստում |
Բիրմայի անկախությունից (1948) հետո զբաղեցրել է պետական և զինվորական բարձր պաշտոններ։ 1950-1972 թվականներին եղել է զինված ուժերի գլխավոր հրամանատարը, 1958-1960 թվականներին՝ վարչապետ, 1962-1974 թվականներին՝ Հեղափոխական խորհրդի և Հեղափոխական կառավարության նախագահ (1962 թ.-ին բանակը Նե Վինի գլխավորությամբ գրավել է իշխանությունը)։
1971 թվականին նշանակվել է Բիրմական սոցիալիստական ծրագիր կուսակցության (ԲՄԾԿ, հիմնվել է 1962 թ.-ին) ԿԿ Գործկոմի նախագահ, 1974-1981 թվականներին եղել է ժողովրդական ժողովի Պետական խորհրդի նախագահ և Բիրմայի նախագահ։