Նիլտոն Սանտոս
բրազիլական Ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Նիլտոն դոս Ռեյս Սանտոս (պորտ.՝ Nílton dos Reis Santos, մայիսի 16, 1925 թ., Ռիո դե Ժանեյրո - նոյեմբերի 27, 2013 թ., Ռիո դե Ժանեյրո), բրազիլացի ֆուտբոլիստ, ձախ պաշտպան[4]։ Իր ամբողջ կարիերայի ընթացքում խաղացել է «Բոտաֆոգո» ակումբի կազմում։ Բոտաֆոգոյի կազմում անցկացրել է 722 հանդիպում, դարձել 11 գոլի հեղինակ։ Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում անցկացրած 75 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Նիլտոն դոս Ռեյս Սանտոս | ||
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||
Մականուն |
Ֆուտբոլի հանրագիտարան (Enciclopédia do Futebol)[1] Բի-Մունդիալ (Bi-Mundial)[2] | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 16, 1925(1925-05-16) | ||
Ծննդավայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | ||
Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 27, 2013(2013-11-27)[3] (88 տարեկան) | ||
Մահվան վայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[3] | ||
Հասակ | 184 սմ | ||
Քաշ | 68 կիլոգրամ | ||
Դիրք | ձախ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1948-1964 | Բոտաֆոգո | 334 (6) | |
Ազգային հավաքական | |||
1949-1962 | Բրազիլիա | 75(3) | |
Մարզչական կարիերա | |||
1971
1980 1983 1984 1987 |
Գալիսիա Վիտորիա (Սալվադոր) Բոնսուսեսսո Սան-Պաուլու (Ռիու-Գրանդի) Տագուատինգա | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն, ևս մեկ անգամ Հարավային Ամերիկայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է։ Երեք անգամ կարողացել է նվաճել արծաթե մեդալ Հարավային Ամերիկայի գավաթի խաղարկությունների ժամանակ։ 4 անգամ հաղթել է Ռիո դե Ժանեյրոյի առաջնությունում, 2 անգամ Ռիո Սան Պաուլուի մրցաշարում և Ռոբերտո Գոմես Պեդրոզի գավաթի խաղարկությունում։ Բոտաֆոգոյի կազմում ռեկորդակիր է իր անցկացրած հանդիպումների թվով[5]։ Առաջին ֆուտբոլիստն է, ով հանդես է եկել Աշխարհի 4 առաջնություններում[6]։
Ըստ իտալական «Guerin Sportivo» ամսագրի մտնում է 20-րդ դարի լավագույն 50 լավագույն ֆուտբոլիստների ցանկի մեջ[7], իսկ ըստ «World Soccer» ամսագրի՝ 20-րդ դարի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկի մեջ[8] и Voetbal International[9]: 20-րդ դարի Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստների ցանկում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը. այս ցանկը կազմել է Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (անգլ.՝ International Federation of Football History & Statistics) 2000 թ.: Ընդգրկված է ՖԻՖԱ 100-ի մեջ, նաև 1958 թ. Աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում։ Շատերի կարծիքով համարվում է ֆուտբոլի պատմության լավագույն ձախ պաշտպանը[10][11][12], մասնավորապես ՖԻՖԱ-ն 2000 թ. Սանտոսին համարեց լավագույն ձախ պաշտպանը ֆուտբոլի պատմության մեջ[13]։
Սանտոսի անունով կա մարզադաշտ Բրազիլիայի Պալմաս քաղաքում, որը գտնվում է Տոկանտինս նահանգում[14]։