Նիկոլա Յոկիչ
From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլա Յոկիչ (սերբ.՝ Nikola Jokić, կյուրեղագիր՝ Никола Јокић, ( արտասանություն), փետրվարի 19, 1995(1995-02-19)[1], Սոմբոր, Վոյեվոդինա, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Դենվեր Նագեթս» ակումբում։
Նիկոլա Յոկիչ Nikola Jokić | |||||||||||||||||||||||
Ակումբ | Դենվեր Նագեթս | ||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիրքը | Կենտրոնական (բասկետբոլ) | ||||||||||||||||||||||
Համար | № 15 | ||||||||||||||||||||||
Ի ծնե տրված անունը | Նիկոլա Յոկիչ Nikola Jokić | ||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 19, 1995 (29 տարեկան) | ||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սոմբոր, Սերբիա և Չեռնոգորիա | ||||||||||||||||||||||
Ազգություն | Սերբ | ||||||||||||||||||||||
Հասակ | 2,11 մ | ||||||||||||||||||||||
Քաշ | 121 կգ | ||||||||||||||||||||||
Դրաֆթի տարի | 2014 / ռաունդ` 2 / ընտր.` 41-րդ | ||||||||||||||||||||||
Դրաֆթ ակումբ | Դենվեր Նագեթս | ||||||||||||||||||||||
Կարիերայի պատմություն | |||||||||||||||||||||||
Մեգա Բասկետ (2012–2015) Դենվեր Նագեթս (2014-այժմ) | |||||||||||||||||||||||
Մրցանակներ | |||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||
|
Ծնվել է Սերբիայի Սոմբոր քաղաքում[2]։ Մասնագիտական կարիերան սկսել է 17 տարեկանում՝ ելույթներ ունենալով Բասկետբոլի ադրիատիկ լիգայի «Մեգա Բասկետ» ակումբում։ Ընտրվել է NBA-ի 2014 թվականի դրաֆթի երկրորդ ռաունդի 41-րդ համարի ներքո՝ «Դենվեր Նագեթսի» կողմից։
Մարզական կարիերայի ընթացքում մեկ անգամ նվաճել է NBA-ի տիտղոսը (2023)` արժանանալով գերեզրափակչի ամենաարժեքավոր բասեկտբոլիստի (MVP) կոչմանը, ինչպես նաև երկու անգամ ճանաչվել է NBA-ի առաջնության ամենաարժեքավոր բասկետբոլիստի (MVP) կոչմանը[3][4], չորս անգամ ճանաչվել NBA-ի աստղ, ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականներում։ Ընդգրկված է կարիերայի ընթացքում ամենաշատ թրիփլ դաբլ գրանցած (կանոնավոր առաջնությունում և փլեյ-օֆում) մարզիկների տասնյակում[5]։
Ակումբային կարիերայից զատ, հանդես է գալիս նաև Սերբիայի բասկետբոլի ազգային հավաքականում, որի կազմում 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ։