Նինա Լյոսեթ
նորվեգացի լեռնադահուկորդ / From Wikipedia, the free encyclopedia
Նինա Լյոսեթ (նորվ.՝ Nina Haver-Løseth), (փետրվարի 27, 1989(1989-02-27), Օլեսուն, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա), նորվեգացի լեռնադահուկորդ, մասնագիտանում է սլալոմի և հսկա սլալոմի տեխնիկայում։
Նինա Լյոսեթ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | լեռնադահուկորդ |
Երկիր՝ | Նորվեգիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 27, 1989(1989-02-27) (35 տարեկան) |
Ծննդավայր՝ | Օլեսուն, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա |
Ակումբ՝ | Spjelkavik IL? |
168 սանտիմետր | |
Քաշ՝ | 64 կիլոգրամ |
Աշխարհի գավաթի առաջնությունում առաջին անգամ ելույթ է ունեցել 2006 թվականի փետրվարին և իր առաջին մրցանակը ստացել է 2015 թվականի հունվարին Զագրեբում կայացած լեռնադահուկային սպորտի աշխարհի գավաթի առաջնությունում սլալոմ ձևից։ 2016 թվականի հունվարին Սանտա Կատրինայում կայացած աշխարհի գավաթի առաջնությունում նվաճում է իր առաջին հաղթանակը սլալոմե ձևում դառնալով առաջին նորվեգուհի դահուկորդը, որը հաղթում է սլալոմեի աշխարհի գավաթը Տրինե Բաքեի տարած հաղթանակից տասնվեց տարի ընդմիջումից հետո[1]։
2007 թվականին Շվեդիայում կայացած աշխարհի առաջնությունում Նինա Լյոսեթը ճանաչվում է նորվեգացի լավագույն մարզուհի, հսկա սլալոմում զբաղեցնում է 30-րդ հորիզոնականը և տասներորդը՝ սլալոմում։
Ծնվել է Օլեսունում։ Նինա Լյոսեթի քույրերը ևս լեռնադահուկորդներ են[2]։ Ներկայացնում է Spjelkavik IL ակումբը։