Նյու Հեյվեն գաղութ
From Wikipedia, the free encyclopedia
Նյու Հեյվեն գաղութ (անգլ.՝ New Haven Colony), անգլիական փոքր գաղութ Կոնեկտիկուտում 1638-ից 1664 թվականներին, ֆորպոստներով՝ Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Փենսիլվանիայում և Դելավերում[1]։
Նյու Հեյվեն գաղութ | |
---|---|
Տեսակ | գաղութ |
Երկիր | Անգլիայի թագավորություն |
Վարչատարածք | Տասներեք գաղութներ |
Մասն է | Նոր Անգլիայի գաղութ |
Ձևավորում | 1638 |
Գաղութի պատմությունը հիասթափությունների ու անհաջողությունների շարան է։ Ամենալուրջ խնդիրն այն էր, որ Նյու Հեյվեն գաղութը երբեք կանոնադրություն չի ունեցել, որը նրան գոյություն ունենալու համար օրինական իրավունք կտար։ Հյուսիսում գտնվող Կոնեկտիկուտի ավելի մեծ, ուժեղ գաղութն ուներ կանոնադրություն։ Նյու Հեյվենի ղեկավարները գործարարներ և առևտրականներ էին, բայց նրանք երբեք չկարողացան մեծ կամ շահավետ առևտուր ստեղծել, քանի որ նրանց գյուղատնտեսական բազան աղքատ էր, ժայռոտ հողը մշակելը դժվար և գտնվելու վայրը մեկուսացված։
Օլիվեր Կրոմվելը խորհուրդ էր տվել, որ Նյու Հեյվենի բոլոր գաղութարարները գաղթեն Իռլանդիա կամ իսպանական տարածքներ, որոնք նա ծրագրում էր նվաճել, բայց Նյու Հեյվենի պուրիտանները հավատարիմ էին իրենց նոր հողին։ Նյու Հեյվեն գաղութի քաղաքները միացան Կոնեկտիկուտի գաղութին 1664 թվականին։ Այնուհետև այն դարձավ Նյու Հեյվեն քաղաքը, որտեղից հետագայում բաժանվեցին Նյու Հեյվեն շրջանի մյուս ժամանակակից քաղաքները[2]։