Նոտա
From Wikipedia, the free encyclopedia
Նոտա (լատին․՝ nōta - «նշան»), նշագրման նիշքը, որի միջոցով գրառվում է երաժշտությունը։
Նոտաների ձևափոխությունը և պատկերները, նաև մյուս նշանների հետ համադրումը թույլ են տալիս բնութագրել երաժշտության բարձրությունը, տևողությունը, ինչպես նաև մյուս ձայների հետ նրանց կատարման հերթականությունը։
Նոտաները յոթն են՝
- Դո
- Ռե
- Մի
- Ֆա
- Սոլ
- Լյա
- Սի
Նոտաների անունները 11-րդ դարում գործածության մեջ է մտցրել եկեղեցական Գվիդո դ'Արեցցոն` վերցնելով Հովհաննես Մկրտչին ուղղված աղոթքի առաջին վանկերը։ Աղոթքը վերաբերում է ձայնին, հայերեն թարգմանությամբ՝ «Տո´ւր մեզ մաքուր շուրթեր, Սո´ւրբ Հովհաննես, որպեսզի կարողանանք մեր ձայնի ամբողջ ուժգնությամբ վկայել քո կատարած հրաշքների մասին»։
Բնօրինակ տեքստը հետևալն է՝
UTqueant laxis |
17-րդ դարում առաջին «Ուտ» նոտան փոխարինվել է ավելի բարեհնչուն «Դո» նոտայով` վերանվանվելով Աստծո Dominus լատիներեն անվան առաջին հնչյուններից, իսկ սի նոտան աղոթքի վերջին երկու բառերի սկզբնատառերով է։
Գվիդո դ'Արեցոն նոտայի բարձրության համար օգտագործում էր ձախ ձեռքը։ Յուրաքանչյուր մատի ծայրն ու հոդերը համապատասխանում էին որոշակի հնչյունների։ Դա թույլ էր տալիս, որ ցույց տա երգչախմբին, թե որ նոտան է հարկավոր երգել[1]։
«Նոտա» տերմինն օգտագործվում է մատնանշելու համար ձայնով պայմանավորված նշանը և վերաբերում է միայն մի գրաֆիկական նշանի։ «Դո ձայնն» ընկալվում է` լսելով ձայնը կոնկրետ հաճախականությամբ, իսկ «Դո նոտան» նշան է, որն արտահայտում է դրա բարձրությունն ու երկարությունը։