Նուազի լը Գրան
From Wikipedia, the free encyclopedia
Նուազի լը Գրան (ֆր.՝ Noisy-le-Grand. ֆրանսերեն արտասանութամբ՝ ( լսել)), քաղաք և համայնք Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանս երկրամասի Սեն-Սեն-Դենի դեպարտամենտի Լը Ռենսի շրջանում։ Նուազի լը Գրան կանտոնի մի մասն է, Փարիզի արևելյան արվարձանը. Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից ընկած է 15 կիլոմետր հեռավորության վրա։ Զբաղեցնում է մոտավորապես 13 քսռակուսի կիլոմետր տարածք։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Նուազի լը Գրան | |||
ֆր.՝ Noisy-le-Grand[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Մակերես | 12,95 կմ² | ||
ԲԾՄ | 95 մետր | ||
Բնակչություն | ▲70 374 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 93160[3] | ||
Պաշտոնական կայք | noisylegrand.fr(ֆր.) | ||
| |||
Համայնքի կոդը՝ 93051։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 62.970[4]։
Ռուս բանաստեղծ Կոնստանտին Բալմոնտը և նրա ուղեկցուհի Ելենա Ցվետկովսկայան իրենց կյանքի վերջին տարիներն անցկացրել են այս համայնքի տարածքում (երկուսն էլ թաղված են տեղի գերեզմանոցում)։
1957 թվականին քաղաքի անօթևան ընտանիքների ճամբարում տեղի համայնքի կաթոլիկ քահանա Ժոզեֆ Վրեսինսկու նախաձեռնությամբ ստեղծվել է Չորրորդ աշխարհ շարժումը։
Համայնքում պոստմոդեռն ոճով կառուցված մի շարք շինություններ օգտագործվել են «Բրազիլիա», «Սոված խաղեր» / The Hunger Games (film series) և այլ ֆիլմեր նկարահանելիս[5]։