Նրբակերտ գրականություն
From Wikipedia, the free encyclopedia
Նրբակերտ գրականություն կամ Պաճուճագեղ գրականություն (ֆր.՝ précieux - «թանկարժեք, նրբին, նրբաճաշակ, պաճուճագեղ»), 17-րդ դարի ֆրանսիական բարոկկոյի գրականության արիստոկրատական ուղղություն։ Նման է իտալական մարինիզմին և իսպանական գոնգորիզմին։ Ծագել է ազնվականության սալոններում։ Պոետներից են՝ Վ. Վատյուր, Ի. դե Բենսերդ, Ֆ. Բուարոբեր և այլք։ Օգտագործել են պաճուճազարդ, ճոռոմ ու սեթևեթ մետաֆորներ, պայմանական ալեգորիաներ, պերիֆրազներ, դիմել են բառախաղերի։ Բանաստեղծական սիրված ձևերից էին մադրիգալը, սոնետը, ռոնդոն, ուղերձը։ Նրբակերտ գրականության արձակի ժանրերից էր գալանտ-հերոսական վեպը (Մ. Լ. դե Գոմբերվիլ, Գ. դե Կոստ դե լա Կալպրենեդ, Մադլեն Սկյուդերի և այլք)։ Իրենց երկերի համար թեմաներ էին վերցնում Հին Հունաստանի, Հռոմի և Արևելքի պատմությունից։ Նրբակերտ գրականությունը քննադատեց Ն. Բուալոն «Պոետական արվեստ»-ում, իսկ Մոլիերը ծաղրեց իր կատակերգություններում[1]։