Շագրենի կաշին
վեպ / From Wikipedia, the free encyclopedia
Շագրենի կաշին (ֆր.՝ La Peau de chagrin), ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակի վեպը, որտեղ նկարագրվում է 19-րդ դարի առաջին տասնամյակների ֆրանսիական հասարակության կյանքը։ Վեպը գրողի «Մարդկային կատակերգություն» վիպաշարից է։ «Շագրենի կաշին» վեպը պատկանում է Բալզակի փիլիսոփայական ստեղծագործությունների շարքին։
Շագրենի կաշին ֆր.՝ La Peau de chagrin | |
---|---|
Հեղինակ | Օնորե դը Բալզակ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | fantastique?[1] |
Մասն է | փիլիսոփայական ուսումնասիրություններ |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Կերպար(ներ) | Ռաֆայել դը Վալենտեն, Էժեն դե Ռաստինյակ և Comtesse Fœdora? |
Ստեղծման տարեթիվ | 1830 |
Նկարագրում է | Փարիզ |
Շարք | Մարդկային կատակերգություն |
Նախորդ | Հովտի շուշանը |
Հաջորդ | Jésus-Christ en Flandre? |
Նկարազարդող | Ռ․ Բեդրոսյան |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման վայր | Փարիզ |
Հրատարակիչ | Charles Gosselin? և Urbain Canel? |
Հրատարակման տարեթիվ | 1831 |
Թարգմանիչ հայերեն | Ատ․ Տայան |
Հրատարակում հայերեն | Հայպետհրատ, 1956 |
Թվային տարբերակ | gutenberg.org/ebooks/1307 |
Վիքիքաղվածք | Շագրենի կաշին |
La Peau de chagrin Վիքիպահեստում |
Հրատարակվել է 1831 թվականին։ Այն պատմում է մի երիտասարդ տղայի մասին, ով ձեռք է բերում հրաշագործ հատկություններով օժտված շագրենի կաշի, որը կարող է իրականացնել նրա բոլոր ցանկությունները։ Ամեն ցանկությունից հետո կաշին փոքրանում է և կորցնում իր ֆիզիկական էներգիան։
Մինչ գրքի՝ ավարտուն տեսք ստանալը Օնորե դը Բալզակը վեպի առանձին հատվածներ և գլուխներ հրատարակել է փարիզյան մի շարք պարբերականներում և ամսագրերում։ Դրանով նա առաջացրել է հանրության հետաքրքրությունը։
Չնայած նա ձեռագիրը 5 ամիս ուշ հանձնեց տպագրության, այնուամենայնիվ նա հաջողություն ունեցավ՝ ստանալով բավականաչափ ուշադրություն, իսկ հրատարակված տպաքանակը շատ արագ վաճառվեց։ Երկրորդ հրատարակությունը, որը ներառում էր հեղինակի այլ փիլիսոփայական 11 ստեղծագործություններ, լույս տեսավ մեկ ամիս անց։
«Շագրենի կաշին» վեպը պարունակում է ֆանտաստիկ տարրեր, թեև այն ամբողջությամբ ռեալիզմի ժանրից է։ Վեպում հեղինակն օգտագործել է իր կյանքից վերցրած իրական փաստեր։ «Շագրենի կաշին» վեպի հիմնական և կենտրոնական թեման մարդու ցանկությունների և շագրենի կաշվի միջև մշտապես առկա կոնֆլիկտն է։ Զարմանահրաշ կաշին ներկայացվում է որպես մարդու ճակատագիր, մարդու ապրելու ուժ, որը պակասում է իղձերի իրականացման ընթացքում։
«Շագրենի կաշին» վեպը հաստատապես Բալզակին դարձրել է Ֆրանսիայի կարևոր ու անփոխարինելի գրող[2]։ Վեպի լույս տեսնելուց հետո գրողը նշանակալիորեն լայնացրեց իր հասարակական շրջանակը, և նրան ապագա այլ նախագծերի համար սկսեցին բուռն ցանկությամբ փնտրել խմբագիրներն ու հրատարակիչները[2]։ Վեպը գրելիս գրողի վրա մեծ ազդեցություն է ունեցել Գիզելհյե Վոլֆգանգ Քլեբի «Մահացու ցանկություններ» (գերմ.՝ Die tödlichen Wünsche) օպերան։
Օնորե դը Բալզակը 9 տարի հաջողության չէր կարողանում հասնել մինչև «Շագրենի կաշին» վեպի ստեղծումը։ 1830 թվականին Բալզակն սկսեց որպես գրող ճանաչում ձեռք բերել։ Այնուամենայնիվ, Բալզակի ծնողները չէին ցանկանում, որ իրենց որդին դառնա գրող։